Ժամանակակից երիտասարդությունը սարսափելի է հագնվում. Սոֆյա Պողոսյանի հրապարակումը

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը ինստագրամյան իր էջում հումորային գրառում է հրապարակել.

«-Ժամանակակից երիտասարդությունը սարսափելի է հագնվում: Օրինակ այս երիտասարդը:
-Նա իմ աղջիկն է:
-Կներեք, ես չգիտեի, որ դուք նրա հայրն եք:
-Ես նրա մայրն եմ»:
Հիշեցնենք, որ Սոֆյայի և Աշոտ Տեր-Մաթևոսյանի առաջնեկը՝ Միքայելը, լույս աշխարհ է եկել 2021թվականի օգոստոսի 18-ին։
Դերասանուհին առաջնեկին լույս աշխարհ է բերել ԱՄՆ-ում, որտեղ մեկնել էր երեխայի ծննդին ընդառաջ, իսկ Աշոտն այդ ընթացքում Հայաստանում էր:
Նշենք, որ իր հարցազրույցներից մեկում Սոֆյան նշել էր, որ որդին ինքը կորոշի, թե որ երկրի քաղաքացի է լինելու, սակայն իրենք պատրաստվում են ապրել Հայաստանում:
Հիշեցնենք, որ Աշոտն ու Սոֆյան իրենց հարաբերությունները պաշտոնապես գրանցել են 2019 թվականին:
Հավելենք, որ Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթոսյանը նախքան միմյանց հանդիպելը նախկինում ամուսնացած են եղել, ավելին, առաջին ամուսնությունից Աշոտը մեկ դուստր ունի: