Եթե դու վերևում ես ու մեզ լսում ես, խնդրում եմ ասա՝ ի՞նչ իմաստ ունի էս դաժանությունը. Մարինա Գրեգի հուզիչ գրառումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Եթե դու վերևում ես ու մեզ լսում ես, խնդրում եմ ասա՝ ի՞նչ իմաստ ունի էս դաժանությունը. Մարինա Գրեգի հուզիչ գրառումը




Այսօր լրացել է երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի մահվան 7-րդ օրը:



Այս կապակցությամբ հայ հայտնիներն իրենց ինստագրամյան էջերում ափսոսանքի խոսքեր են գրում՝ կիսվելով սիրելի ընկերոջ հետ ունեցած իրենց հիշողություններով:

 
Հաղորդավարուհի Մարինա Գրեգն ինստագրամի իր էջում Հայկոյի լուսանկարին կից գրառում է արել:



«Եթե դու վերևում ես ու մեզ լսում ես՝ ոնց մեզ փոքրուց են սովորեցնում,
ասա, խնդրում եմ, ինչո՞ւ ես միշտ լավերին տանում, ի՞նչ դաս ես ուզում սովորեցնել մեզ, որ էդպես էլ չենք սովորում, ի՞նչ պիտի հասկանանք, որ չենք հասկանում…ի՞նչ իմաստ ունի էս դաժանությունը, ինչու՞ ես քարոզում սեր, սիրել, եթե անսպասելի խոցում ես ու թույլ չես տալիս հավատալ կյանքին, ախր տեղ չես թողնում…
Մի հարց միայն՝
ԻՆՉՈՒ՞»,- գրել է Մարինան: