Արմանը գնալով Հայկոյին է նմանվում, անգամ հայացքն ու նստելու ձևն է նման հորը. Անահիտ Սիմոնյանի նոր լուսանկարը՝ որդու հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արմանը գնալով Հայկոյին է նմանվում, անգամ հայացքն ու նստելու ձևն է նման հորը. Անահիտ Սիմոնյանի նոր լուսանկարը՝ որդու հետ




Երգչուհի Անահիտ Սիմոնյանը ինստագրամյան իր էջում որդու՝ Արմանի հետ լուսանկար է հրապարակել՝ցույց տալով, թե ինչպես են մայր ու տղա անցկացնում իրենց կիրակնօրյա ժամանցը:



Լուսանկարի մեկնաբանություններում համացանցային օգտատերերը նկատել են, որ տղան շատ է նմանվել հորը՝ Հայկոյին, ավելին՝ անգամ հայացքն է նման:

 
 Հիշեցնենք, որ վերջերս երգչուհին ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ընթացքում հետևորդների մեկի այն հարցին՝ ինչպես է օգնում որդուն՝ Արմանին, երբ նա շատ է կարոտում Հայկոյին, երգչուհին պատասխանել էր.

 
 «Գնում ենք գերեզմանոց և խոսում ենք նրա հետ: Ուրիշ ոչնչով ես չեմ կարող օգնել իմ որդուն: Արդեն միայն այսպես»:



Հետևորդները հետաքրքրվել էին նաև՝ արդյո՞ք Արմանը շփվում է Հայկոյի ընկերների հետ: Ի պատասխան Անահիտը գրել է.

 
 «Ես չեմ սահմանափակել և չեմ սահմանափակում Արմանի շփումը ոչ մեկի հետ: Այստեղ հարցն այլ է, շատերը օգտվում էին դրանից, որպեսզի ցույց տային հանրությանը և տեղի ունեցածից հետո առաջին մի քանի օրը:

Բայց հիմա փոթորիկն արդն հանդարտվել է և դրա հետ բառիս բուն իմաստով դադարել են նաև նրանց զանգերը: Մատների վրա կարելի է հաշվել, թե նրանից քանիսն են առհասարակ հետաքրքրվում, թե ինչպես է Արմանը:Իսկ մենք ոչ մեկի զանգի կամ շփման կարիքը չունենք, թող նրանք առողջ լինեն»:



Անահիտը նշել է նաև, որ շատ էին հարցերը՝ արդյո՞ք իրենց որևէ մեկն օգնում է:
«Մեզ ոչ ոք չի օգնում, Արմանի բոլոր ծածսերը ես եմ հոգում: Ոչ մեկ ոչ մեկին պարտք չէ, իմ երեխային պետք է պահմ միայն ես»,- նշել է երգչուին:



Հիշեցնենք, որ Անահիտ Սիմոնյանը նախկին ամուսնու՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Հայկոյի մահից հետո բավական պասիվ էր սոցհարթակներում:

 
 Ամիսներ առաջ Անահիտը գրառում էր արել՝ նշելով, որ վերադառնում է իր բնականոն կյանքին:

 
 «Ես կշարունակեմ էլ ավելի աշխատել, կզարգանամ, կշարունակեմ ընդլայնել իմ բիզնեսները՝ հանուն երեխայիս լավ ապագայի, որովհետև նրան կերակրելու ու հագցնելու եմ էլի ես»: