Արա Այվազյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ «100 տարի» երգի հիման վրա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արա Այվազյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ «100 տարի» երգի հիման վրա


Հայ հանդիսատեսին հատկապես ազգագրական երգերի կատարմամբ հայտնի դարձած երգիչ Արա Այվազյանն այս անգամ ներկայացրել է աշուղ Ջիվանու «100 տարի» երգի հիման վրա նոր տեսահոլովակ։ 

Երգչի խոսքով` իր պապիկի սիրած երգն է եղել, Արան տարիներ շարունակ երգել է, ցանկություն է ունեցել պապիկի հիշատակին նվիրել այս երգը և տեսահոլովակը, հիմա ներկայացնում է հանրությանը։ 

«Շատ տարիներ այս երգը շատ սիրում և երգում եմ, այն նաև ընկերության հիմն է դարձել մեզ համար: Այս երգը խրատական է, միտումը` բարին ու լավը տարածելը»,-նշում է Արա Այվազյանը։

 «100 տարի» երգի գործիքավորողն է Սասուն Ղազարյանը, նվագակցել է շվի և պկու ժող. գործիքներով Արթուր Պետրոսյանը, իսկ տեսահոլովակը նկարահանել է Սարո Դավթյանը (Saro - Davo Production-ը):