«Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ




Մալենայի փայլուն հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը տարեվերջին տեղի կունենա Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին, հայտնում են Եվրոպական հեռարձակողների միությունը եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշում է. «Մեզ համար մեծ պատիվ է «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը հյուրընկալել աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում՝ Երևանում: Անելու ենք առավելագույնը, որ «Մանկական Եվրատեսիլն» իր կոնցեպտով և շոուով հիշարժան լինի թե մրցույթի մասնակիցների, թե բազմամիլիոնանոց հեռուստալսարանի համար»:

 
 «Մանկական Եվրատեսիլի» գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալը նկատում է. «Հայաստանին հաղթանակ բերած տարբերվող ու ժամանակակից «Քամի-քամի» երգը նոր նշաձող է սահմանել մեր մրցույթում, եւ մենք կասկած չունենք, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը գերազանց շոու կկազմակերպի հոբելյանական այս տարում:

Մենք ոգեւորութամբ սպասում ենք Հանրային հեռուստաընկերության հետ ինտենսիվ աշխատանքին: Անհամբեր ենք տեսնելու, թե ինչպես են Երևանի մեր գործընկերները գործի դնելու այն բացառիկ ոգեւորությունն ու ավյունը, որ ունեն «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հանդեպ»։