Ալլա Լևոնյանը երգել է դստեր հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ալլա Լևոնյանը երգել է դստեր հետ




ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Ալլա Լևոնյանն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ դստեր՝ Ժաննայի հետ երգում է։

«Սիրուն հիշողություններ… «Հուշեր»»,- տեսանյութին կից գրել է Ալլան։

Այն բավականին դրական արձագանքի է արժանացել, շատերը չգիտեին, որ երգչուհու դուստրն այդքան լավ է երգում։

Երգը գրել են Արսեն Գրիգորյանն ու Ավետ Բարսեղյանը դեռևս տարիներ առաջ, երբ սովորում էին Երգի պետական թատրոնում։

Նշենք, որ երգչուհին ունի 3 երեխա՝ երկու դուստր, մեկ որդի։