Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի ռոմանտիկ հանգիստը՝ Իտալիայում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի ռոմանտիկ հանգիստը՝ Իտալիայում




Երգիչ ամուսիններ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրեիլյանն օրեր առաջ մեկնել էին Բելգիա:

Նրանց սոցցանցի էջերից պարզ դարձավ,որ զույգի մեկնել էր՝ հարսանեկան խնջույքի երգելու համար:

 
 Դրանից հետո Արփին ու Միհրանը մեկնել են Իտալիա: Նրանք պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում իրենց հանգստից, որոնցից ակնհայտ է դառնում, որ զույգը ռոմանտիկ օրեր է անցկացնում :



Հավելենք, որ զույգը մեկնել է առանց որդու:

 
 Հիշեցնենք, որ օրերս Արփին ինստագրամյան իր էջում տեսանյութ էր հրապարակել որդու հետ՝ կից հուզիչ գրառում անելով.«Ինչքան եմ կարոտել քեզ, որդիս»: Իր հերթին Միհրանն էլ մեկնաբանությունների հատվածում գրել է. «Իմ գանձ»:

Նշենք, որ Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի որդին՝ Ռոբերտ Ծառուկյանը, շատ արագ հայտնի դարձավ համացանցում։

 
 Ի տարբերություն հայկական շոու բիզնեսի շատ ներկայացուցիչների՝ Միհրանն ու Արփին չթաքցրին իրենց որդու դեմքը։

 
 Նրանք իրենց որդուն հանրությանը ներկայացրին նրա 40 օրականը լրանալու օրը։

Հենց այդ օրն էլ փոքրիկն ունեցավ ինստագրամյան իր էջը։