3.33-ից A’Chilla-ն երկրորդ անգամ է ամուսնացել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

3.33-ից A’Chilla-ն երկրորդ անգամ է ամուսնացել




3.33 խմբի ռեփեր A’Chilla-ն՝ Նարեկ Հովսեփյանը, ամուսնացել է երկրորդ անգամ։ Նրա սիրելին՝ Լյուսին լուսանկարներ է հրապարակել ամուսնության օրվանից և հայտնել, որ իրադարձությունը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերի 11-ին։

Նախորդ տարեսկզբին ռեփերը հայտնել էր, որ նշանվել է դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 6–ին։ Ամուսնության լուրը ևս զույգն անմիջապես չի հայտնել։

Նշենք, որ 2012 թվականին Նարեկն ամուսնացել էր ամերիկաբնակ Օլգա Մաշուրյանի հետ։ Նրանք երկար տարիներ բնակվում էին ԱՄՆ–ում։ Նարեկն այս ընթացքում չի խոսել իր ամուսնալուծության մասին, սակայն 3 տարի առաջ հայտնեց, որ մշտական բնակության է վերադարձել Հայաստան։