Շողեր Թովմասյանը՝ իր ու Գրիշա Աղախանյանի տարիքային մեծ տարբերության մասին

Դերասանուհի Շողեր Թովմասյանը հայկական շոու բիզնեսի ամենաակտիվ ներկայացուցիչներից մեկն է:
Նա մշտապես ակտիվ է ինստագրամում, ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս նաև ինստագրամյան ուղիղ եթերներով, հարց ու պատասխան կազմակերպում:
Հերթական հարց ու պատասխանի ժամանակ հետևորդներից մեկը հետաքրքրվել էր՝ որքան է Շողերի ու Գրիշայի տարիքային տարբերությունը՞
Ի պատասխան՝ Շողերը Գրիշայի հետ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ իրենց միջը կա 24 տարվա տարիքային տարբերություն:

Հիշեցնենք, որ մի առիթով խոսելով իրենց տարիքային տարբերության մասին՝ Շողերն ասել է. «Մեկ-մեկ հումորով Գրիշային ասում ենք՝ դու «մանկապիղծ» ես (ծիծաղում է): Մի անգամ էլ Գրիշան կատակով ասաց՝ մամայիդ որ մի քիչ շուտ տեսնեի, կարող է իր հետ ամուսնանայի, քանի որ մեր տարբերությունը քիչ է (ծիծաղում է)…

Բոլորս էլ թերություններ ունենք, ընտանիք չկա, որ խնդիրներ չունենա, բայց փորձում ենք միմյանց հասկանալ: Դա գալիս է նրանից, որ Գրիշան իր տարիքից շատ երիտասարդ է երևում թե՛ հոգով, թե՛ մարմնով, ես էլ փորձում եմ առավել հասուն կնոջ պես մտածել, ըմբռնել:
Առանձնապես մեծ խնդրի առաջ չենք կանգնել, մանր «բզիկներ» են, որոնք շուտ լուծում են ստացել: Ըստ իս, տարիքը կապ չունի ընտանիքի ամրության հարցում: Ամուսիններ կան, որոնց մեջ տարբերությունը 1-2 տարի է, բայց ամուսնական կյանքը 5 տարուց ավելի չի տևում: Շատերն են ամուսնալուծվում, Գրիշան էլ բացառություն չի եղել…»:
Հավելենք, որ տևական ժամանակ բուռն քննարկվում էր, որ Գրիշան ու Շողերն ամուսնալուծվել են, ավելին՝ դերասանուհու ինստագրամյան սթորիցներից տպավորություն էր, որ դերասանուհու կյանքում նոր տղամարդ է հայտնվել: