«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի ելույթն Իսրայելում` նախաեվրատեսիլյան արշավի շրջանակում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի ելույթն Իսրայելում` նախաեվրատեսիլյան արշավի շրջանակում




«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը, ինչպես նաեւ մրցույթում մոտ 19 այլ երկրների ներկայացուցիչներ, այս պահին Իսրայելում են, որտեղ մասնակցում են Israel Calling 2022 նախաեվրատեսիլյան պրոմո-արշավին: Շրջագայության ընթացքում մասնակիցները երեկ` ապրիլի 7-ին, մասնակցել են համերգային կենդանի շոուին, որի շրջանակում Ռոզա Լինն առաջին անգամ մրցույթի երկրպագուների համար հանդես է եկել Snap երգի կենդանի կատարմամբ:

Դատելով հայ երգչուհու ինստագրամյան հրապարակումներից` Իսրայելում է նաեւ Էստոնիան «Եվրատեսիլ»-ում ներկայացնող մեր մյուս հայրենակիցը` Ստեֆան Հայրապետյանը:

 
 Israel Calling-ն ամենամյա միջոցառում է, որն Իսրայելը կազմակերպում է մինչ «Եվրատեսիլ»-ը մասնակիցներին համախմբելու եւ երկրում զբոսաշջությունն ակտիվացնելու նպատակով:

«Եվրատեսիլ 2022»-ը տեղի է ունենալու Իտալիայում՝ մայիսի 10-ին, 12-ին ու 14-ին: Ռոզա Լինը մրցույթին մասնակցում է իր հեղինակային՝ Snap երգով, որը ներկայացնելու է առաջին կիսաեզրափակչի օրը՝ մայիսի 10-ին վերջին՝ 17-րդ համարի ներքո: