Ծանր վիճակում հոսպիտալացվել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ծանր վիճակում հոսպիտալացվել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը




Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը, սրտի հետ կապված խնդիրների պատճառով վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել․ հայտնում է «РБК»-ն՝ վկայակոչելով բժշկական շրջանակներում իր աղբյուրին։


89-ամյա արտիստի մոտ սրտի քրոնիկ անբավարարություն է ախտորոշվել։ Նրան բուժման են ուղարկել Վիշնեւսկու անվան հոսպիտալ։ Հոսպիտալացման մասին տեղեկատվությունը հաստատել է Ֆիլիպ Կիրկորովի ներկայացուցիչը։

«Այո՛, ճիշտ է։ Բեդրոսը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում։ Վիճակը ծանր է։ Սակայն պրոֆեսոր Ամիրան Շոթաեւիչ Ռեվիշվիլին անում է ամեն ինչ՝ կյանքը փրկելու համար։ Աղոթում ենք, որ Բեդրոսի առողջության մասին բարի լուր ստանանք, հույս ունենք, որ կկարգավորվի»,- նշել է հայտնի երաժիշտի ներկայացուցիչը։