Լուսինե Կիրակոսյանը՝ սերիալում ստացած դերի մասին

Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը սկսել է նկարահանվել պրոդյուսեր Ելենա Արշակյանի թիմի նոր նախագծում՝ «Լքված ամրոցի պահապանները» հեռուստասերիալում։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ շատ ոգևորված է այս առաջարկով, քանի որ տևական ժամանակ չնկարահանվելուց հետո արդեն հույսը կորցրել էր։
«Բավականին երկար ժամանակ չեմ նկարահանվել։ Ելենա Արշակյանն ինձ հրավիրեց խաղալու սերիալում։ Հերոսուհիս գյումրեցի է, որը երկրաշարժից հետո կորցնում է իր ամուսնուն, տեղափոխվում Երևան։ Իր միակ դուստրը ևս մահացել է, թոռնուհու խնամակալն ինքն է, սակայն քանի որ չի կարողանում պահել նրան, աղջկան տանում է գիշերօթիկ դպրոց։ Բարդ ճակատագրով կին է»,- պատմեց նա։
Դերասանուհին էջ է բացել Ինստագրամում, ոգևորությամբ նկատեց, որ զգում է ժողովրդի սերը։

Նա պատմեց, որ շատ է ոգևորվել նոր առաջարկով։
Լուսինե Կիրակոսյանի խոսքով՝ մինչև այս առաջարկը ստանալն արդեն հուսալքվել էր, նույնիսկ մտածում էր Երևանի իր բնակարանը վաճառելու և հեռավոր մի տեղ գնալու մասին։

Դերասանուհին անկեղծացավ, որ վիրավորվում է իր հանդեպ անտարբեր վերաբերմունքից։
Լուսինե Կիրակոսյանը կերակրում է թափառական շներին և կատուներին։ Հիմա էլ ստացած աշխատավարձը տրամադրում է այդ գործին։ «Շատ եմ գնումներ անում շների և կատուների համար, ձմռանը տաք-տաք եմ տանում ուտելիքը, որպեսզի չմրսեն։ Սերս տալիս եմ իրենց, որովհետև երբ մարդու մեջ կա այդ սերն ու գուրգուրանքը, կարծես, պահանջ լինի դա տալու»,- ասաց նա։