Անաիս Սարդարյանի ֆոտոշարքն իր մայրիկի և երեխաների հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անաիս Սարդարյանի ֆոտոշարքն իր մայրիկի և երեխաների հետ




Դերասանուհի Անաիս Սարդարյանն Ապրիլի 7-ի առթիվ լուսանկարներ է հրապարակել մայրիկի և երկու երեխաների հետ։

«Մայր․ այս մեկ կարճ բառի մեջ ինչքան իմաստ ու կյանք կա։ Շնորհակալ եմ քեզ մայր, որ ինձ լույս աշխարհ ես բերել ու հնարավորություն տվել, որ ես էլ իմ կյանքերին լույս աշխարհ բերեմ։ Իմ տիկինի գլխավորությամբ շնորհավորում եմ բոլոր մայրերին»,- լուսանկարներին կից գրել է նա։

Նշենք, որ Անաիսի դուստրը ծնվել է փետրվարի 10-ին։ Դերասանուհու որդին՝ Մոնթեն, 4 տարեկան է։ Ի դեպ, Անաիսը նկատել է, որ որդուն ստիպել են նկարվել․ «Մոնթուշին ստիպել ենք, որ կանգնի և դա շաատ պարզ երևում ա»։