Ամուսնության առաջարկություն բեմից, ռոմանտիկա և հումոր․ 1000-րդ ArmComedy-ի հետաքրքիր դրվագները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ամուսնության առաջարկություն բեմից, ռոմանտիկա և հումոր․ 1000-րդ ArmComedy-ի հետաքրքիր դրվագները




Ամեն ուրբաթ ArmComedy յութուբյան ալիքում Նարեկն ու Սերգեյը ներկայացնում են նախագծի նոր թողարկումը, սակայն 1000-րդ թողարկմանը որոշել էին հետևորդներին հրավիրել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ համատեղ նկարահանելու ArmComedy-ի նոր թողարկումը, ստուգելու նրանց իրական արձագանքները, ինչպես նաև, ներկայանալու սթեդափով։

«Ուրիշ հաճույք է շփվել մարդկանց հետ, որոնց միայն լայքով ես ճանաչում։ Շատ լավ էներգիա ստացանք»,- ասաց Սերգեյը, Նարեկն էլ նկատեց․ «Մարդկանց բնական ռեակցիան հասկացանք։ Քաղաքական այն գործիչները, որոնք մտածում էին՝ դե հիմա ցույց են տալիս, հո մարդիկ չեն ծիծաղում, ևս դա հասկացան:) Հիմա կտեսնեն՝ լիքը մարդ որ կտորների վրա է ծիծաղել»։



Բացի համատեղ ելույթը, որն այսօր արդեն կլինի ArmComedy-ի յութուբյան ալիքում, տղաները ներկայացան նաև անհատական սթենդափով։ Յուրաքանչյուրից հետաքրքրվեցինք, թե մյուսի սթենդափից որ մասն է առավել տպավորվել։



ArmComedy-ն հումորային նախագիծ է, բայց այս անգամ ռոմանտիկ զեղում էլ ուներ։ Տղաների հետևորդներից մեկը խնդրել էր բեմից ամուսնության առաջարկություն անել սիրելիին։

«1000 ArmComedy-ն մեկ կարող ենք մեզ նման բան թույլ տալ»,- ասաց Նարեկը, Սերգեյն էլ հավելեց․ «Մենք նպաստում ենք ընտանիքների ստեղծմանը»։ Հումորիստը չմոռացավ հիշեցնել, որ ինքն ու Նարեկը նաև հարսանիքներ են վարում։

Երեկոն եզրափակվեց Նարեկի երաժշտական կատարումներով։