Անժելա Սարգսյանը և Գայանե Ասլամազյանը հաշտվել են - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անժելա Սարգսյանը և Գայանե Ասլամազյանը հաշտվել են


Ամերիկաբնակ դերասանուհի Անժելա Սարգսյանն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանի հետ` այս կերպ ակնարկելով, որ նախկին տարաձայնություններն անցյալում են:

«Չէիք սպասո՞ւմ: Կյանքը կարճ է, պարզապես վայելեք այն առանց վիրավորանքի և ցավի»,-տեսանյութին կից գրել է Անժելան:

 
 Նշենք, որ դերասանուհիները միասին ներկա են եղել օրերս կայացած «Գարուն ա» ֆիլմի պրեմիերային:

Տարիներ առաջ Գայանե Ասլամազյանն ու իր ընկերուհի-դերասանուհիները բողոքի ալիք էին բարձրացրել, որով հայտնի սկանդալից հետո պահանջում էին Անժելա Սարգսյանից հեռանալ ընտանեկան սերիալից, որտեղ խաղում էին միասին: