Սամվել Թոփալյանը՝ ներկայացումների և հետագա ծրագրերի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սամվել Թոփալյանը՝ ներկայացումների և հետագա ծրագրերի մասին



Մենք պետք է միշտ դժգոհ լինենք մեզնից, երբ սկսենք գոհ լինել՝ ամեն ինչ ավարտված է. Սամվել Թոփալյանը՝ ներկայացումների և հետագա ծրագրերի մասին
Դերասան Սամվել Թոփալյանն այժմ խաղում է«Բռնիր ձեռքս» հեռուստասերիալում, չնայած նրան, որ դերասանը հայտնի է գեղարվեստական ֆիլմերում իր կերտած կերպարներով։ Tert.am Life-ի հետ զրույցում Սամվել Թոփալյանը պատմեց «Առաքել» ներկայացման, այս շրջանի զբաղվածության և ոլորտի մասին։
«Այս շրջանում հեռուստասերիալում ակտիվ նկարահանումների փուլ է, և հեռուստասերիալն արդեն տևական ժամանակ է, ինչ եթեր է հեռարձակվում»,– ասաց Սամվել Թոփալյանը։

Նա հավելեց, որ այս շրջանում գեղարվեստական ֆիլմերում չի նկարահանվում․«Այս փուլում չկան նմանօրինակ առաջարկներ, որպեսզի համաձայնեմ նկարահանվել»։

Հումորային նախագծերում չնկարահանվելու մասին խոսելիս Սամվել Թոփալյանը շեշտեց, որ ունեցել է նման փորձ, բայց հասկացել, որ այդ ձևաչափն իր համար չէ։

Սամվելի խոսքով՝ կերպարային կամ ոլորտային փոփոխությունները ռիսկային չեն։


Խոսելով թատրոնի և նոր ներկայացման մասին դերասանը նշեց, որ այս ներկայացումը հոգեհարազատ է նրա համար։

««Առաքել» ներկայացումն ինձ համար շատ հոգեհարազատ է, հետպատերազմյան շրջանն ենք ներկայացնում իր խնդիրներով, բացթողումներով, հույզերով և հոգեվիճակով, որտեղ ես մարմնավորում եմ Տիգրանի՝ առաքելի կերպարը։ Հայն ամենօր նմանօրինակ վիճակում է, վերապրում է նույն հույզերն ու ապրումները, նույն խնդիրները ցանկացած հայի մեջ են, իսկ մենք դա բարձրաձայնում ենք բեմում։ Ինձ դուր է գալիս, որ կան դրական նշույլներ պիեսում, քանի որ, միևնույն է, հայը նայում է դեպի ապագան ու լույսը՝ կարողանալով առաջ գնալ»,– ասաց նա։