Աստղագուշակ ապրիլի 18-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ ապրիլի 18-ի համար

 

Խոյ: 

Հաջողություններ կունենաք անսպառ երևակայություն և ստեղծագործական մոտեցում պահանջող գործերում: Միապաղաղ աշխատանքը ձեզ համար չէ, ուստի մի ձեռնարկեք այնպիսի գործեր, որոնք ձանձրալի են, միևնույն է, հետագայում, դրանք անավարտ կմնան: Այսօր խուսափեք խոստումներ տալուց, քանզի իրականացնելը շատ ավելի դժվար կլինի, քան կարծում եք:

Ցուլ: 

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարեհաջող կլինի: Ասես կարդում եք մարդկանց մտքերը և, առանց ավելորդ հարցերի, կես խոսքից՝ հասկանում նրանց: Դա տարածվում է ոչ միայն հարազատների, այլև նրանց վրա, ում առաջին անգամ եք հանդիպում: Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք կարող են որոշիչ դեր խաղալ ձեր կյանքում:

Երկվորյակ: 

Օրվա առաջին կեսը հարմար է շփումների, ընտանեկան միջոցառումների, ընկերական կամ սիրային հանդիպումների համար: Հրաշալի տրամադրություն ունեք և դրական լիցքեր եք տարածում շուրջբոլորը: Ամենուր ուրախ կլինեն հյուրընկալել ձեզ: Ձեր կողմից կազմակերպված ցանկացած միջոցառում հրաշալի կանցնի:

Խեցգետին: 

Օրը բարեհաջող սկիզբ կունենա: Աշխատանքն արդյունավետ կլինի: Անգամ, եթե ձեր առջև բարդ առաջադրանք է դրվում, վստահ եղեք, որ հաջողությունն ապահովված է: Այսօր իմաստ չունի ամեն բան ինքնուրույն անել, դիմեք նրանց, ովքեր պատրաստակամ են օգնել ձեզ ցանկացած հարցում:

Առյուծ: 

Ստեղծագործելու համար լավ ժամանակ է: Անգամ առօրյա խնդիրներին անսպասելի լուծումներ կտաք, և ցանկալի արդյունքն իրեն սպասեցնել չի տա: Զբաղվեք երաժշտությամբ, նկարչությամբ, իսկ եթե նման ընդունակություններ չունեք, ապա կարող եք այցելել համերգասրահներ, ցուցահանդեսներ և մեծ բավականություն ստանալ:

Կույս: 

Թեև օրն այնքան էլ բարեհաջող չի սկսվի, ավելի ուշ ամեն բան կկարգավորվի: Ոմանք ոգեշնչման նոր աղբյուրներ կգտնեն, ձեռք կբերեն նոր նախասիրություններ: Կսկսեք այլ կերպ նայել և գնահատել ձեզ շրջապատող մարդկանց: Առանձնահատուկ հետաքրքրություն կցուցաբերեք այն մարդու հանդեպ, ում տարիներ շարունակ ձեր ընկերն եք համարել: Հնարավոր է սիրային հարաբերության սկիզբ դրվի:

Կշեռք: 

Հրաշալի օր է սպասվում: Հնարավորություններ կընձեռնվեն իրականացնելու այն ամենն, ինչը վաղուց ծրագրել էիք: Այդ ամենին նպաստում են հարցերին ձեր ճիշտ մոտեցումն ու համառությունը, նաև այն հանգամանքը, որ ձեր կողքին ունեք վստահելի մարդ, ում կարող եք ապավինել ցանկացած հարցում: Հնարավոր է կարևոր տեղեկություններ ստանաք: Որոշ Կշեռքներ այսօր որոշումներ կկայացնեն, որոնք ապագայում կարող են ճակատագրական նշանակություն ունենալ:

Կարիճ: 

Օրը լավ կանցնի , եթե ձեզ հաջողվի խուսափել վեճարից: Հատկապես աշխատեք զերծ մնալ սիրելիի հետ գժտվելուց: Անգամ եթե նրա քայլերը, կամ թույլ տված արտահայտությունները ձեր սրտով չեն, հնարավորինս զերծ մնացեք խիստ նկատողություններ անելուց , իսկ եթե, այնուամենայնիվ, արտահայտվելու պահանջ զգաք , ապա դա արեք հանգիստ և ժպիտով:

Աղեղնավոր: 

Այսօր միայն սեփական ծուլությունը կարող է խանգարել ձեզ հաջողության հասնել: Ալարկոտությունը վտանգավոր չի լինի արդեն օրվա երկրորդ կեսին, երբ էներգիայի հոսք կզգաք և ամբողջ եռանդով գործի կանցնեք: Մտերիմները ձեր օգնությանը կդիմեն, և դուք սիրով կաջակցեք նրանց ,ինչը բարձր կգնահատվի:

Այծեղջյուր: 

Օրվա սկզբում ինքնահաստատվելու պահանջ կզգաք: Ցանկությություն կունենաք բոլորին ապացուցել ձեր անկրկնելի լինելը: Ի ցույց կդնեք ձեր առավելությունները , կվստահեցնեք, որ բոլերից լավ եք գործից գլուխ հանում: Այդ հարցում գուցե և իրավացի եք, սակայն ՝ ոչ նրբանկատ: Փորձեք ավելի զուսպ լինել, այդ դեպքում ձեզ,անպայման, կգնահատեն:

Ջրհոս: 

Հրաշալի օր է ցանկացած կոմերցիոն գործունեություն ծավալելու համար: Կարող եք վաճառել բոլոր այն իրերը , որոց կարիքն այլևս չունեք: Ինքներդ կզարմանաք, թե որքան հետաքրքրված գնորդներ կհայտնվեն՝ պատրաստ վճարելու դրանց համար: Կարող եք հետագա համագործակցության ծրագրեր կազմել: Շատերը եկամուտի նոր աղբյուրներ կգտնեն:

Ձկներ: 

Հրաշալի օր է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Իրադարձությունները շատ արագ կզարգանան, ձեր զգացմունքների փոխադարձ անկեղծությունը չի կարող կասկածի տակ դրվել: Կարիք չկա թաքցնել թերությունները և դիմակ կրել: Պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք, և ամեն բան հրաշալի կդասավորվի: