Իրար զիջելու խնդիր չունենք. միայն իմանաք՝ ինչ է ասել ամուսնալուծված Գնել Ուլիխանյանը՝ նախկին կնոջ մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իրար զիջելու խնդիր չունենք. միայն իմանաք՝ ինչ է ասել ամուսնալուծված Գնել Ուլիխանյանը՝ նախկին կնոջ մասին




Տարիներ առաջ դերասան Գնել Ուլիխանյանը համարվում էր հայկական շոու բիզնեսի ամենացանկալի փեսացուներից մեկը: Սակայն 2016 թվականին Գնելը լքեց այդ ցանկը՝ ամուսնանալով Աննա Դալլաքյանի հետ:

 
 Զույգը տեղափոխվեց ԱՄՆ՝ բնակություն հաստատելու նպատակով: Սակայն նրանց ամուսնությունը երկար չտևեց: Ինստագրամյան իր էջում կազմակերպած հարց ու պատասխանի ժամանակ դերասանը խոստովանել էր, որ ամուսնալուծվել է, սակայն պատճառների մասին չէր խոսել:

 
 Գնելը սոցցանցի իր էջերից հեռացրել էր կնոջ հետ համատեղ լուսանկարները, սակայն հաճախ է հրապարակումներ անում դստեր՝ Մալվինայի հետ: Ինստագրամի հրապարակումներից պարզ է դառնում, որ դերասանի նախկին կինը չի արգելում, որպեսզի նա շփվի դստեր հետ։

 
 Հավելենք, որ տարիներ առաջ իր հարցազրույցներում խոսելով կնոջ մասին՝ Գնելը խոստովանում էր, որ նրա՝ իր կյանքում հայտնվելուց հետո է հասկացել՝ ինչ է իսկական երջանկությունը:

 
 «Երբեք իրար զիջելու խնդիր չունենք։ Մենք անընդհատ իրար մասին ենք մտածում։ Ինձ համար դա շատ կարևոր է, բա կինդ է, քո ամենահարազատ մարդը, պիտի զիջես։ Նա էլ իմ համար է այդպես մտածում։ Առաջին հերթին իմ տեսանկյունից է նայում հարցին։ Երևի է դա է մեր երջանկության հիմքը»,- ասել էր Գնելը: