Ամուսնությունից հետո ո՞ւր է կորել Մերի Երեմյանը, ո՞վ է դերասանուհու ամուսինը, ում նա թաքցնում է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ամուսնությունից հետո ո՞ւր է կորել Մերի Երեմյանը, ո՞վ է դերասանուհու ամուսինը, ում նա թաքցնում է




Դերասանուհի Մերի Երեմյանը, ում հեռուստադիտողը ճանաչեց «Էլենի օրագիրը» հեռուստասերիալից: Դրանից հետո դերասանուհին նկարահանվում էր «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհուն:

Սակայն Մերին սերիալի կեսից հեռացավ նախագծից՝ իր տեղը զիջելով դերասանուհի Ռոմելա Սարգսյանին: Այս ամենի պատճառով Մերի Երեմյանն ու սերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանը կոնֆլիկտի մեջ հայտնվեցին:

 
 2021 թվականին հայտնի դարձավ, որ Մերին ամուսնացել է: Նա և սիրելին՝ Նարեկը, միմյանց տեր և հնազանդ լինելու երդում են տվել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում։

 
 Մերին հրապարակումներ էր արել օրվանից՝ առանց նշելու, որ իր հարսանիքն էր։



Մերին և Նարեկը տևական ժամանակ է՝ նշանված էին, սակայն դերասանուհին չէր հանրայնացնում անձնական կյանքը։

Հարսանիքից հետո զույգը մենել է մեղրամիսի, որը վայելելու համար ընտրել էին Դուբայը։

 
 Սակայն հարսանիքից հետո էլ դերասանուհին չի բացահայտում ամուսնուն և նրա հետ լուսանկարներ չի հրապարակում:



Հավելենք, որ այս պահին Մերին հեռուստաէկրաններին չի երևում: Սակայն դրա փոխարեն նա բավական ակտիվ է ինստագրամյան հարթակում և հաճախ է լուսանկարներ հրապարակում: