Աստղագուշակ ապրիլի 22-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ ապրիլի 22-ի համար

 


Խոյ: 

Բարեհաջող օր է: Նոր հնարավորություններ կբացվեն բոլոր նրանց առջև, ովքեր համարձակ են իրենց ծրագրերում և չեն վախենում կյանքի կոչել դրանք: Հրաշալի օր է գործարար, ինչպես նաև անշարժ գույքի ոլորտում աշխատող Խոյերի համար:

Ցուլ: 

Ձեռնամուխ եղեք նոր գործերի, սկսեք աշխատել բոլոր այն նախագծերի շուրջ, որոնք նախկինում բարդ են թվացել և շփոթեցրել են ձեզ: Այսօր հաջողությունը կուղեկցի ձեզ ցանկացած գործում: Ձեր կողքին կկանգնեն բոլոր նրանք, ում աջակցության կարիքն ունեք: Կարող եք քննարկել երկարաժամկետ համագործակցության ծրագրեր:

Երկվորյակ: 

Լարված օր է սպասվում: Այն համեմատաբար հանգիստ կանցնի, եթե ծայրահեղ զգուշավոր լինեք: Առանձնակի ուշադրություն կպահանջեն ֆինանսական խնդիրները: Լրջորեն կշռադատեք ցանկացած գործողություն: Նոր գործընկերների հետ հարաբերություններում մի շտապեք: Այսօր մագնիսի պես ձեր կողմն եք ձգում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հաջողության հասնել ուրիշների հաշվին:

Խեցգետին: 

Օրվա առաջին կեսին հնարավոր են հաջողություններ, որոնք կգերազանցեն ձեր սպասելիքները: Այսօր կկարողանաք դուրս գալ, անգամ, ամենախճճված իրավիճակներից: Փորձեք ապագայի համար գործողությունների ծրագիր մշակել: Համաձայնության գալ այն մարդկանց հետ, ովքեր հետագայում կարող են օգտակար լինել:

Առյուծ: 

Նպատակահարմար օր է առաջնորդի ձեր հատկությունները դրսևորելու համար: Այսօր բոլոր մրցակիցների հանդեպ հաղթանակ եք տանում և հեշտությամբ գլուխ բերում անգամ ամենաբարդ գործերը: Դաշնակիցների օգնության կարիք ամենևին էլ չեք զգա: Հրաշալի օր է ֆիզիկական ծանրաբեռնվածության , սպորտով նաև մարտարվեստով զբաղվելու համար:

Կույս: 

Դժվար կլինի, հատկապես, օրվա առաջին կեսին: Որոշումներ կայացնելու հարցում շատ եք շտապում: Այն դեպքում, երբ անհրաժեշտ է վերլուծել ստեղծված իրավիճակը, կարևորում եք վստահություն չներշնչող մարդկանց կարծիքը, հետևում նրանց խորհուրդներին: Բանավեճերի ընթացքում փորձեք ծայրահեղ զսպվածություն ցուցաբերել, հակառակ դեպքում՝ կոնֆլիկտներն անխուսափելի են:

Կշեռք: 

Բարեհաջող օր է: Հաջողությունների կարող եք հասնել կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Միակ բանը, որ ձեզնից պահանջվում է, դա գործելն է: Մի՛ հետաձգեք ծրագրերն ու մի՛ ծուլացեք, անգամ այն դեպքերում, երբ աշխատելու ցանկություն բոլորովին չկա: Հնարավոր է գումարային շահույթ, ինչը կարող է ավելի մեծ լինել քան ակնկալում էիք:

Կարիճ: 

Հրաշալի օր է երևակայություն և ստեղծագործական մոտեցում պահանջող գործերով զբաղվելու համար: Մարդիկ սկզբում կքննադատեն, այնուհետև հավանության կարժանացնեն ձեր որոշումները: Հնարավոր է արդյունավետ համագործակցության սկիզբ դրվի: Չեն բացառվում աշխատանքային սիրավեպերը: Բարեփոխումներ կատարելու հնարավորություններ կընձեռնվեն, որոնք շատ ջանքեր չեն պահանջի:

Աղեղնավոր: 

Օրը նպատակահարմար չէ, ցանկացած բնույթի, կարևոր հարցեր քննարկելու համար: Այսօր ձեզ չի հաջողվի լեզու գտնել շրջապատի մարդկանց հետ, հեռու կվանեք անգամ մտերիմներին: Ձեր մեկնաբանություններն աննրբանկատ են , իսկ կատակները՝ վիրավորական: Կարևոր հնադիպումների, գործնական բանակցությունների ժամանակ առավել զգուշավոր եղեք, փորձեք չխախտել էթիկայի կանոնները:

Այծեղջյուր: 

Բարեհաջող օր է: Աստղերն այսօր ձեր կողմից են, և դուք դա հրաշալիորեն զգում եք: Մի հետաձգեք այն, ինչ ծրագրել եք: Ճիշտ ժամանակն է զգացմունքների մեջ կողմնորոշվելու համար: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են: Անգամ կարևոր հարցեր քննարկելիս՝ լուրջ տարաձայնություններ չեն ծագի:

Ջրհոս: 

Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անախորժություններ: Կնյարդայնացնի այն, որ ստեղծված իրավիճակի, մտերիմների հետ տարաձայնությունների, աշախատավայրում ծագած խնդիրների իրական պատճառները, ձեզ համար, անհասկանալի կմնան: Բավական է բոլոր անհաջողություններում ինքներդ ձեզ մեղադրեք:

Ձկներ: 

Օրը հանգիստ կանցնի, և դա ձեր արագ կողմնորոշվելու ունակության շնորհիվ: Ճիշտ եք գնահատում իրավիճակը, կենտրոնանում հրատապ գործերի վրա, ժամանակն անտեղի չեք վատնում և այդպիսով հասնում ցանկալի արդյունքների: Օրը նպատակահարմար չէ մրցակցային պայքարի մեջ մտնելու, ղեկավարության հետ բանավիճելու համար: