Հիջաբից այն կողմ բացահայտենք հազարամյակների հզոր պատմությունը, արևելյան մշակույթը, կենցաղն ու բարքերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հիջաբից այն կողմ բացահայտենք հազարամյակների հզոր պատմությունը, արևելյան մշակույթը, կենցաղն ու բարքերը




Համաշխարհային մշակույթների և հնագույն պատմությունների խաչմերուկում մի հրաշալի և առեղծվածային երկիր է մեզ ողջունում՝ լի բազմաթիվ բացահայտված ու անհայտ կողմերով: Արևելքը, արևելյան կենցաղը, վարքերն ու բարքերը մշտապես մեզ գրավել և մեր ուշադրության կենտրոնում են եղել: Այս ամենն իր մեծ ազդեցությունն է ունեցել և շարունակում է ունենալ նաև զբոսաշրջության ոլորտի վրա: 

Յուրաքանչյուր տարի Հայաստանից հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, վայելում Կարմիր Ծովի բարիքները, բացահայտում անդրծովային բնությունը, անապատի տաք ավազը , արևելյան կենցաղն ու կտրվում առօրյա հոգսերից: Շատ կարևոր է նշել, որ բացի ծովային հանգստից Եգիպտոսն իր այցելուներին է առաջարկում համաշխարհային պատմության և մշակույթի ամենատարբեր տեսարժան վայրեր, ինչը մեզ ժառանգություն է հասել դարեր ի վեր և անտարբեր չի թողնում ոչ մի այցելուի:Այստեղ կարելի է գտնել արևելքը բնորոշող ամեն ինչ՝ արևելյան շքեղ պարեր, ջերմ սպասարկում և հաճոյախոսություններ, գույնզգույն շարֆեր, եթեերային յուղեր, նարգիլե, պապիրուսներ, բազմազան հուշանվերներ և կանանց մեծարող ու գնահատող հազարավոր տղամարդիկ: Հայ զբոսաշրջիկները Եգիպտոսում միշտ սպասված հյուրեր են, որոնց դիմավորում են Welcome Home (Բարի գալուստ տուն) արտահայտությամբ: Հաշվի առնելով այս ամենը՝ «Տաթև» տուրիստական ընկերությունը նախաձեռնել է թռիչքներ դեպի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն և 2022 թվականի հունիսի 4-ին կկայանա առաջին թռիչքը Հուրգադա քաղաքում: 

 Թռիչքներն իրականացվելու է « Armenian Airways » ազգային ավիաընկերության միջոցով շաբաթական երկու անգամ: Ընկերությունը, գործելով 1992 թ-ից, իր կուտակած փորձի շնորհիվ թռիչքներ է իրականցնում Երևանից դեպի Թեհրան, Մոսկվա և աշխարհի տարբեր քաղաքներ և այսօր էլ, հանդիսանալով լավագույն ազգային ավիափոխադրուղ ընկերությունը, ավիատոմսերի և հյուրանոցների մրցակցային արժեքներ է ներկայացնում բոլոր այն ուղևորների համար, ովքեր կցանկանան իրենց հանգիստը կազմակերպել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում: Հայաստանի եռագույնը երկնակամարում ծածանելը մեծ պատասխանատվություն և նվիրում է պահանջում , ինչի շուրջ լուրջ աշխատանքներ է կատարում «Տաթևի» ողջ անձնակազմը՝ խոստանալով յուրաքանչյուր ուղևորի հանգիստը դարձնել ապահով, անմոռանալի և տպավորիչ: