Սիրուշոն պատմել է, թե ինչո՞ւ ցույց չի տալիս երեխաների դեմքերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիրուշոն պատմել է, թե ինչո՞ւ ցույց չի տալիս երեխաների դեմքերը




Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում երբեմն հոլովակներ և լուսանկարներ է հրապարակում որդիների հետ, բայց միշտ թաքցնում է երեխաների դեմքը։ Երգչուհին պատմել է, թե ինչու ցույց չի տալիս երեխաների դեմքերը՝ տեղադրելով որդիների՝ Ռոբերտի և Միքայելի լուսանկարները կից գրելով․

 «Երեխաները իրենք պետք է ընտրեն ցանկանում են ճանաչված լինել, թե ոչ: Ես դա նրանց փոխարեն չեմ ուզում որոշել: Կմեծանան` կորոշեն: Հիմա նրանք ազատ շրջում ու խաղում են Երևանի փողոցներում, ընկերների հետ միջոցառումների մասնակցում և սովորական հանգիստ մանկություն են ունենում, ինչպես իրենց բոլոր ընկերները: Ճանաչելի լինելու դեպքում, ամեն տեղ ու անընդհատ զգալու էին իրենց հանդեպ ավելի ուշադրություն, ինչը կարող էր իրենց կաշկանդել ու առանձնացնել հասակակիցներից: Չեմ կարծում, որ այս տարիքում նման ուշադրությունը ճիշտ էին ընկալելու:Ինչ միջավայր էլ որ մտնեն, ուզում եմ, որ գնահատվեն իրենց իսկ մարդկային արժեքների շնորհիվ, ոչ թե հաշվի առնելով ընտանիքը կամ որևէ այլ հանգամանքներ: Իրենց ուղին ու հարաբերությունները իրենք պետք է կերտեն: Բայց նաև տեսնելով մարդկանց սերն ու դրական էմոցիաները երեխաներիս շուրջ, փորձում եմ գոնե մեկ-մեկ կիսել այն, ինչը հնարավոր է, ու ուրախանում եմ, որ ձեզ կարողանում են այդքան լավ լիցքեր փոխանցել»։