Առաջին լուսանկարները «Ժառանգ80» նոր հումորային հեռուստասերիալի նկարահանումներից , դերասանական աձնակազմն ու գլխավոր հերոսները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Առաջին լուսանկարները «Ժառանգ80» նոր հումորային հեռուստասերիալի նկարահանումներից , դերասանական աձնակազմն ու գլխավոր հերոսները




Մայիսի 9-ին եթեր է հեռարձակվելու «Ժառանգ 80» հումորային նախագիծը, որը բաղկացած է 16 մասից: Հումորային հեռուստասերիալի գլխավոր հերոսներն են Միհրան Ծառուկյանը և Արփի Գաբրիելյանը: Tert.am Life-ը ներկայացնում է լուսանկարներ նկարահանման մեկնարկից և հարցազրույցի շարք՝ սերիալների հերոսների և գլխավոր պրոդյուսեր Գուրգեն Դարբինյանի հետ:

«Առաջին անգամ եթերում կլինի նման ֆորմատի հումորային նախագիծ, քանի որ չկա ոչ մի տաղավարային նկարահանում: Դերասանական կազմի պարագայում նախագծի կմախքը լինելուն պես դիտարկել ենք Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի ներգրավվածությունը գլխավոր դերերում»,- ասաց Գուրգեն Դարբինյանը։

Նա հավելեց, որ հեռուստոդիտողը կտեսնի մի շարք այլ սիրված դերասանների ևս։

«Հեռուստասերիալն ունի ուսուցողական բնույթ, թե ինչպես հարուստ կյանք ունեցող մարդը պատմության ավարտին դառնում է լիովին այլ կերպար՝ այլ արժեքներով: Յուրաքանչյուր 2-3 սերիան ամբողջական մի ֆիլմ է, որն ունի կապող 2-3 դրամատուրգիական գիծ»:



Գլխավոր կերպարին մարմնավորելու է դերասան և երգիչ Միհրան Ծառուկյանը, ում խոսքով՝ առաջին անգամ է հանդես գալու նմանօրինակ կերպարով:

«Մեծ սիրով եմ ընդունել առաջարկը: Ինքս առաջին անգամ եմ ներկայանալու նման կերպարով: Ես մարմնավորելու եմ ապահովված և հղփացած երիտասարդի՝ Ալեքսին, որը ժառանգություն է ստացել իր պապիկից, բայց այն կարող է օգտագործել որոշակի նախապայմաններ կատարելու դեպքում: Նկարահանման առաջին օրը միշտ մի փոքր դժվար է գնում, բայց պրոֆեսիոնալ թիմ է այստեղ աշխատում: Համագործակցում ենք ռեժիսոր Կարեն Ամյանի հետ և սա մեր 2-րդ համագործակցությունն է «Ֆուլլ Հաուս»-ից հետո: Շատ ուրախ եմ, որ նման թիմի հետ ենք աշխատելու»,- ասաց Միհրան Ծառուկյանը:



Գլխավոր հերոսուհուն մարմնավորելու է դերասանուհի և երգչուհի Արփի Գաբրիելյանը:

«Իմ կերպարը սերիալի առանցքային կերպարներից մեկն է: Բավականին հետաքրքիր գծերով է կերպարը և ես նույնպես կփորձեմ հետաքրքիր գույներ տալ նրան: Մարմնավորում եմ փաստաբան Էլենի կերպարը, որն իր մասնագիտությունից և տեսակից ելնելով բավականին սառը կերպար է, հաշվենկատ, հիմնականում սկզբնական սերիաներում գործնական տեսարաններ են և սառնությունը նաև դրանով է պայմանավորված, բայց հետագայում սպասվում են հետաքրքիր լուծումներ»,- պատմեց Արփի Գաբիելյանը:



Հեռուստասերիալում նաև նկարահանվում է դերասանուհին Սաթենիկ Հազարյանը, որը Tert.am Life- ի զրույցում շեշտեց, որ անսովոր է նման կերպարով հանդես գալը:

«Առաջին անգամն է, երբ մարմնավորելու եմ միայնակ կնոջ կերպար, քանի որ նախկինում ինձ միշտ ասոցացրել են մոր կամ հղի կնոջ և նմանօրինակ կերպարներ մարմնավորելու հետ, բայց այս անգամ ես այլ կերպարանքով եմ հանդես գալու ու դա ինձ դուր է գալիս։ Այստեղ ու այս կերպարի մեջ նոր շունչ եմ զգում»,- ասաց դերասանուհին:



«Վերվարածները» սերիալից հայտնի դերասան Աշոտ Եդիգարյանը նշեց, որ իր համար հումորային նախագծերը միշտ էլ հոգեհարազատ են:

«Սովորաբար, առաջին հերթին ես ծանոթանում եմ սցենարի հետ, հետո անձնակազմի ու դրանից հետո ընդունում եմ կամ մերժում նախագիծը: Այս դեպքում, թե՛ նախագիծը, թե՛ անձնակազմը հրաշալի են: Սցենարն իր մեջ ունի հումորային թեքում, իսկ ինձ համար դա հոգեհարազատ ուղղություն է: Մարմնավորում եմ Աբգարի կերպարը,որը տարբերվող մի մարդու տեսակ է, որը քույրերի «կրունկի տակ է», բայց այժմ կարող եմ ասել միայն այդքանը»,- ասաց դերասանը»:









Նյութի աղբյուրը այստեղ: