Աստղագուշակ ապրիլի 24-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ ապրիլի 24-ի համար

 


Խոյ. 

Այսօր դուք հիանալի լեզու եք գտնում մարդկանց հետ, անգամ նրանց` ում հետ նախկինում դա չէր հաջողվում: Հիանալի հասկանալով նրանց, ում հետ գործ եք ունենում, դուք օգնում եք նրանց հասնել իրենց նպատակներին, նաև` ձեր մասին չմոռանալով: Օրը բարենպաստ է հեռվից եկած մարդկանց հետ շփումների համար: Նշանի բիզնեսմեն ներկայացուցիչները շանս կունենան միջազգային շուկա դուրս գալ: Հնարավոր են զգալի դրամական մուտքեր:

Ցուլ. 

Գործեք այնպես, ինչպես հարկն եք համարում, անգամ եթե սկզբում դա անընդունելի լինի շրջապատի կողմից: Դուք մտածում եք ոչ ստանդարտ, հաճախ գալիս եք պարադոքսալ մտահանգումների: Ստեղծագործական ներուժը շատ բարձր է, այդ իսկ պատճառով էլ լավ գաղափարների պակասից չեք դժգոհում: Հնարավոր է հաջողություն գիտական ուսումնասիրություններում և դասավանդողական գործունեության մեջ:

Երկվորյակներ. 

Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է, հերիք է մի չնչին բան, որպեսզի ձեր տրամադրությունը վերջնական և անվերադարձ փչանա: Ստիպված եք լինելու գործ ունենալ այնպիսի մարդկանց հետ, ովքեր այդքան էլ հաճելի չեն շփման մեջ, և ձեզ չի հաջողվում թաքցնել նրանց հանդեպ ձեր իրական վերաբերմունքը: Ձեզ անհրաժեշտ իրերը մշտապես կորում են, և դա ձեզ սարսափելի նյարդայնացնում է:

Խեցգետին. 

Այսօր անգամ եթե դժվարություններ ծագեն էլ, ապա դուք չեք կորցնում ձեր ինքնավստահությունը, համոզված եք, որ ձեռնարկած գործերն անպայման հաջողություն կունենան, այդ մտայնությամբ էլ կառուցում եք ձեր գործնական հարաբերությունները այն մարդկանց հետ, ովքեր կարող օգնել ձեզ` ձեր գաղափարների իրականացման հարցում:

Առյուծ. 

Օրվա սկիզբը բավական անհանգիստ կլինի, չի բացառված, որ ձեր գործերին միջամտեն մարդիկ, ումից դուք կնախընտրեիք հեռու մնալ: Տրամադրությունը հաճախ է փոփոխվում, հպանցիկ ցանկությունների ազդեցության տակ դուք հաճախ եք ձեզ կտրուկ արարքներ թույլ տալիս: Կարող են տարաձայնություններ ծագել ազդեցիկ մարդկանց հետ, վտանգ կա զրկվել նրանց հովանավորությունից:

Կույս. 

Այսօր պետք է զգույշ լինեք փողի հարցում` դուք հակված եք այն ծախսել բոլորովին ոչ այնպիսի բաների վրա, որոնք ձեզ անհրաժեշտ են: Դրա հետ մեկտեղ էլ, ձեզ այսօր շատ հեշտ է ներքաշել ամեն տեսակի կասկածելի ձեռնարկումների մեջ` դուք չափազանց դյուրահավատ եք, չեք ստուգում ստացված տեղեկությունները, հաճախ եք ընկնում սակավածանոթ մարդկանց ազդեցության տակ: Դրանով հանդերձ, սեփական նախազգացմանը դուք չեք վստահում, և շատ իզուր` նրա հուշումները ճիշտ են և խիստ ժամանակին:

Կշեռք. 

Հեշտ չէ կենտրոնանալ աշխատանքի վրա, հատկապես` օրվա առաջին կեսին: Բարեբախտաբար, ձեզանից անհապաղ աշխատանքային սխրանքներ չեն պահանջվում` պլանավորած գործերը կարելի է հետաձգել, իսկ առայժմ կարելի է հաճելի անցկացնել ժամանակը, շփվել համակրելի մարդկանց հետ: Գործնական բանակցությունները ավելի լավ է հետաձգել օրվա երկրորդ կեսի վրա` այդ ժամանակահատվածում ձեզ ավելի հեշտ կլինի ընդհանուր լեզու տնել անհրաժեշտ մարդկանց հետ:

Կարիճ. 

Օրը բարդ է, բայց ոչ` անհույս: Դուք հետաքրքրվում եք ուրիշների գործերով և ճիշտ եք անում, քանի որ շրջապատը ձեր օգնության և աջակցության կարիքն ունի: Հավատացեք ձեր ուժերին` այսօր դուք ի զորու եք անել այն ամենն, ինչը բոլորովին վերջերս անհնար էր թվում: Այսօր նպատակահարմար է օրիգինալ իրեր, անսովոր զարդեղեն և ինտերիերի ապրանքներ գնել:

Աղեղնավոր. 

Օրը չափազանց հաջող է գործնական առումով: Ձեր նախաձեռնողական նախազգացումը սովորականից ավելի սուր է, դուք այնպիսի որոշումներ եք կայացնում, որոնք որպես օրենք` ճիշտ ու ժամանակին են: Շրջապատին դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, սակայն ցավոք, ոչ բոլորն են հետևում դրանց:

Այծեղջյուր. 

Այսօր ճիշտ կլինի կարևոր որոշումներ ընդունել` անգամ բարդ որոշումներում և ունենալով համեստ տեղեկություններ, դուք չեք սխալվի: Կհաջողվի գտնել համախոհներ, անգամ այնպիսի մարդկանց մեջ, ովքեր մինչ բոլորովին վերջերս սատարում էին ձեր անբարյացկամներին: Մտերիմների հետ լիովին անկեղծ եք` դա միշտ չէ, որ նրանց դուր է գալիս, սակայն դրա հետ մեկտեղ` թույլ է տալիս խուսափել չհասկացվածությունից:

Ջրհոս. 

Օրը բավական բարդ է, խնդիրները կարող են ծագել այնտեղ, որտեղ դուք դրանց բոլորովին չէիք սպասում: Դուք չեք կարողանում լրջորեն տրամադրվել, ինչն էլ հանգեցնում է բազմաթիվ սխալների: Ցանկալի չէ այսօր կարևոր որոշումներ ընդունելը, այնպիսի բանակցություններ վարելը, որոնց արդյունքից կարող է կախված լինել ձեր պրոֆեսիոնալ կարիերան: Հնարավոր են լուրջ տարաձայնությոններ ղեկավարության, ներդրողների, ազդեցիկ մարդկանց հետ:

Ձկներ. 

Ընդհանուր առմամբ, օրը վատը չէ, միայն մի բանն է վատ` ձեր տրամադրությունը շատ փոփոխական է: Պրոֆեսիոնալ պարտականությունների կատարումը ձեզ ձանձրույթ է պատճառում, սակայն դուք բավականաչափ բարեխիղճ եք, այդ իսկ պատճառով էլ թույլ չեք տալիս սխալներ: Գործնական հարաբերությունները դժվար թե հնարավոր լինի ինչ-որ ոչ պաշտոնական հունով ուղղորդել, սակայն դա ձեզ չի մտահոգում: