«Կյանքն է հայերին հրամայել ապրել․․․»․ Սիլվա Հակոբյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Կյանքն է հայերին հրամայել ապրել․․․»․ Սիլվա Հակոբյան




Այսօր Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է։ Արդեն 107 տարի է անցել հայ ժողովրդի դեմ գործված հրեշավոր ոճիրից։ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ապրող շատ հայ հայտնիներ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը՝ հրապարակելով լուսանկարներ, տեսանյութեր։

Երգչուհի Սիլվա Հակոբյանն իր միկրոբլոգում ընտանեկան լուսանկար է հրապարակել։ Նա ընտանիքի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակին։


«Կա´նք, ու պիտի դեռ շատանանք, կյանքն է հայերին հրամայել ապրել․․․», - գրել է երգչուհին, ապա հավելել է «#armeniangenocide #1915» հեշթեգերը։