Հանրահայտ երգիչ Գարուի մենահամերգը Հայաստանում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հանրահայտ երգիչ Գարուի մենահամերգը Հայաստանում




Հանրահայտ կանադացի երգիչ, «Նոտր Դամ դը Պարի» մյուզիքլում Քվազիմոդոյի դերը մարմնավորած Գարուն ապրիլի 21 մենահամերգով հանդես եկավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Երգիչը հիացրել է հանդիսատեսին՝ կատարելով իր ամենահայտնի և սիրված երգերը։ Բոլոր կատարումներն ուղեկցվում էին բուռն ծափողջյուններով և արժանանում ջերմ արձագանքների:

Բացի իր երգերից, Գարուն կատարեց նաև Շառլ Ազնավուրի, Միշել Լեգրանի, Ժո Դասենի, Բոբ Մառլիի և այլ անվանի արտիստների երգերը: Նա խոստովանել է, որ իր համար հատկապես անկրկնելի է ու յուրահատուկ «Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմի երաժշտությունը: Ջերմ հանդիսատեսն առանձնահատուկ ոգևորությամբ ունկնդրեց Ազնավուրի La bohème, Emmenez-moi հանրահայտ ստեղծագործությունները:

Այս տոնն իրականություն դարձավ «Երևանյան հեռանկարներ» միաջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում և այս տարի այն ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ Հայաստանը տոնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն իր լիիրավ անդամակցության տասնամյա հոբելյանը։