Սարիկ Անդրեասյանը՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սարիկ Անդրեասյանը՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին



Այսօր Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է։ Այս օրը արտերկրում եւ Հայաստանում մեր շատ հայտնի հայրենակիցներ գրառումներ են կատարում սոցիալական ցանցերում՝ կոչ անելով չմոռանալ կատարվածը եւ հարգել այդ սարսափելի ջարդի ժամանակ զոհվածների հիշատակը։ Այս օրվա մասին իր մտքերով ու տեսանյութով է կիսվել նաեւ ռուս ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը։ Ահա թե ինչ է նա գրում.


«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օրն է. 1915 թվականից ի վեր մոտ 1,5 միլիոն հայ է ոչնչացվել ներկայիս Թուրքիայի տարածքում: Յուրաքանչյուր հայ ընտանիք ունի պատմություն այն մասին, թե ինչպես են իրենց պապերն ու տատերը վերապրել ցեղասպանությունը: Իմ նախապապ Կարապետը վեց տարի կռվել է Անդրանիկի ջոկատում՝ պաշտպանելով հայերին թուրքերից։ Նախատատս իր դուստրերի հետ փախել է, իսկ երկու դուստրերին նա ստիպված է եղել տալ մանկատուն՝ նրանց կյանքը փրկելու համար։ Երբ մի քանի տարի անց Կարապետ նախապապը վերադառնում է դուստրերի ապաստարան, պարզվում է, որ նրանց տարել են Ամերիկա, բայց մեծ տատիս ասում է, որ դուստրերը մահացել են, որպեսզի նա երբեք չփնտրի նրանց։ Հանգուցյալ Հռիփսիմե տատիկս նույնիսկ չգիտեր, թե երբ է իր ծննդյան օրը, քանի որ հալածանքներից հետո մեծ տատիկս չէր հիշում ճշգրիտ ամսաթիվը եւ ասում էր, որ հիշում է, թե հասած խաղող է եղել, ու մենք տատիկիս ծննդյան օրը նշել ենք հոկտեմբերին։ Խորհրդային տարիներին քույրերին քառասուն տարի փնտրել են, բայց այդպես էլ չեն գտել։ Ըստ երեւույթին, Ամերիկայում ինչ-որ տեղ տատիկիս կողմից շատ հարազատներ ունեմ, որոնց ես երբեք չեմ տեսել:

Անձի նկատմամբ ազգային հիմքով ցանկացած խտրականություն ինձ մոտ զզվանք է առաջացնում գենետիկ մակարդակով։ Թուրքիան մինչեւ հիմա չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, եւ ապրիլի 24-ը Թուրքիայում պաշտոնական տոն է, որպեսզի տեղի բնակիչները շեղվեն Հայոց ցեղասպանության օրվանից։ Անկեղծ ասած՝ ես զզվում եմ Էրդողանի՝ Մայր Թերեզային մարմնավորելու եւ խաղաղապահ ձեւանալու ցանկացած փորձից։ Թուրքիան ահաբեկչական պետություն է, որը հովանավորում է հայերի, հույների եւ քրդերի սպանությունները։ Իսկ ամենավատն այն է, որ այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է, որը փորձում է իրեն առաքինի ներկայացնել։

Ինչ վերաբերում է այս հիանալի տեսանյութին։ Երկու տարի առաջ եղբայրներիս հետ ենք նկարահանել։ Ներողություն եմ խնդրում, որ երկու տարիների ընթացքում մենք նոր կոնտենտ չենք նկարահանել այս օրվա մասին, բայց խոստանում եմ, որ հաջորդ տարի մենք շատ կարեւոր բան կանենք մեզ համար։

Շնորհակալություն բոլորին։ Աստված օրհնի Հայաստանը, հայերին եւ բոլոր պարկեշտ ու ազնիվ մարդկանց»։