Հիշում ենք եւ պահանջում. 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հիշում ենք եւ պահանջում. 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր




Այսօր Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է, եւ այդ թեմային, ինչպես հայտնի է, նվիրված են բազմաթիվ ֆիլմեր ՝ տարբեր մտահղացումներով եւ մարմնավորմամբ, բայց միավորված միասնական գաղափարով, առաքելությամբ ՝ թույլ չտալ ողբերգության կրկնությունը:

Ձեզ ենք ներկայացնում չորս ֆիլմ, որոնք այս կամ այն ձևով հանդիսատեսին են հասցնում հայ ժողովրդի ողջ ցավն ու ողբերգությունը։

«Արտույտների ագարակը»

1915 թ.: Երկու հայ եղբայրները ՝ Արամը և Ասատուրը, 20 տարի չեն տեսնվել և երազում են հանդիպման մասին։ Նրանցից մեկը,ով հաջողակ բժիշկ է, արտագաղթել է Վենետիկ, մյուսը հողատեր է Անատոլիայի փոքրիկ քաղաքում:

Արամը պատրաստվում է եղբոր հետ հանդիսավոր հանդիպմանը։ Նա վերականգնում է հին վիլլան, որը կոչվում է Արտույտների ագարակը: Բայց նրանց վիճակված չէր հանդիպել։ Սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը։ Իտալիան փակում է իր սահմանները, իսկ թուրք զինծառայողները հրաման են ստանում ոչնչացնել հայ ընտանիքներին։

 
 «Սպի»

Հայոց ցեղասպանությունից փրկված Նազարեթ Մանուկյանը տարիներ անց պատահաբար իմանում է՝ հնարավոր է իր երկվորյակ դուստրերը նույնպես փրկվել են, և սկսում է փնտրել նրանց։ Որոնումները Նազարեթին հասցնում են Հյուսիսային Դակոտա։

 
 «Խոստում»

Առաջին համաշխարհային պատերազմը մեծ թափ է հավաքում։ Օսմանյան մեծ կայսրությունը կործանվում է, իսկ Կոստանդնուպոլիսը քաոսի մեջ է ընկղմվում։ Ուսանող-բժիշկ Միքայել Պողոսյանը ժամանում է քաղաք: Նա մտադիր է Թուրքիայի հարավում գտնվող հայրենի գյուղում զարգացնել ժամանակակից բժշկությունը:

Ֆոտոլրագրող Քրիս Մայերսին Կոստանդնուպոլիս բերեց ոչ այնքան աշխատանքը, որքան բոցավառ զգացմունքը հայ նկարչուհի Աննայի հանդեպ: Միքայելը նույնպես հիացած է Աննայով, բայց տղամարդկանց միջեւ մրցակցությունը ձախողվում է, երբ կայսրությունը սկսում է դաժանորեն հետապնդել ազգային փոքրամասնություններին: Խոստումները տրվում և խախտվում են, բայց մի խոստում անպայման պետք է պահել ՝ ողջ մնալ և աշխարհին ճշմարտությունը պատմել։

 
 «Մայրիկ»

1921 թվականին հայերի ընտանիքը, փրկվելով Ցեղասպանությունից, գալիս է Մարսել։ Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է նրա՝ սիրով ու քնքշությամբ լցված ընտանիքի պատմությունը։ Ֆիլմում պատմվում է Զաքարյան ընտանիքի ճակատագրի մասին։ Ազատ Զաքարյանը Մարսելի նավահանգստում բնակվում է իր ընտանիքի ՝ հոր, մոր և երկու մորաքույրների հետ։

Չնայած բոլոր դժվարություններին ՝ ընտանիքը ամուր և միասնական է մնում։ Մեծերը շատ բաներից են զրկում իրենց, որպեսզի ապագայում Ազատը կրթություն ստանա և դառնա ինժեներ։

 
 Հ. Գ. Եվ եթե նույնիսկ 107 տարի էլ անցնի, մենք Կհիշենք ու Կպահանջենք։

Նյութի աղբյուրը այստեղ: