Իրականում ինչո՞ւ փլուզվեց «Շիկեր» խումբը, ո՞ւր են և ինչո՞վ են հիմա զբաղվում երգչուհիները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իրականում ինչո՞ւ փլուզվեց «Շիկեր» խումբը, ո՞ւր են և ինչո՞վ են հիմա զբաղվում երգչուհիները




2000-ականների սկզբին հայկական շոու-բիզնեսում իրենց յուրահատուկ տեղն էին զբաղեցնում «Շիկեր» խմբի աղջիկները: Նրանք իրենց փառքի գագաթնակետին էին հասել, հանդես էին գալիս համերգներով ու հյուրախաղերի էին մեկնում: Աղջիկները նոր շունչ ու թարմություն բերեցին իրենց հետ հայկական շոու բիզնես: Սակայն տարիներ առաջ աղջիկները հյուրախաղերով մեկնեցին ԱՄՆ և այդպես էլ չվերադարձան Հայաստան:

 
 «Խումբը դադարեց գործել, որովհետև արդեն ժամանակն էր, որ յուրաքանչյուրս մեր անհատական ուղին շարունակեինք»,- իր հարցազրույցներից մեկում նշել է Արեւիկ Անանյանը:

 
 Արեւիկը ըբնակվում է ԱՄՆ-ում: Նա այնտեղ է ամուսնացել և որդի ունի: Նշենք, որ Արևիկին կարելի է տեսնել նաև ԱՄՆ-ում նկարահանված հայկական հեռուստասերիալներում: Ի դեպ, հենց նկարահանումների ժամանակ էլ Արևիկը ծանոթացել է իր ամուսնու հետ:



Խմբի անդամներից Կարինե Մանասյանը՝ Կառան, արտաքնապես բոլորովին չի փոխվել, թեեւ ամուսնացել է եւ դուստր ունեցել:



Խմբի անդամներից Լուսինե Խաչատրյանի մասին, սական, որևէ տեղեկատվություն չկա: Դժվար է ասել՝ որտեղ է երգչուհին և ինչով է հիմա զբաղվում:



Հավելենք նաև, որ ժամանակին խմբի կազմում ընդգրված էր նաև երգչուհի Անահիտ Սիմոնյանը: