Գոռ Հակոբյանը՝ նոր տեսահոլովակի, աշխատանքի և ընտանիքից հաճախ հեռու գտնվելու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գոռ Հակոբյանը՝ նոր տեսահոլովակի, աշխատանքի և ընտանիքից հաճախ հեռու գտնվելու մասին



Երգիչ, դերասան և երաժշտական պրոդյուսեր Գոռ Հակոբյանն աշխատանքային այցով մեկնել էր ԱՄՆ՝ նոր տեսահոլովակի նկարահանման համար: Tert.am Life-ի հետ զրույցում Գոռ Հակոբյանը պատմել է նկարահանման ընթացքից հետաքրքիր դրվագների, «Սիրո հասակ» հումորային նախագիծում գլխավոր դերը մարմնավորելու և ընտանիքն ու աշխատանքը համատեղելու մասին:

«Միացյալ Նահանգներում բնակվող Նարեկ Face-ի կողմից ստացել եմ համատեղ երգ նկարահանելու առաջարկ և հենց այդ նպատակով մեկ շաբաթով մեկնել եմ ԱՄՆ»,- ասաց Գոռը և հավելեց, որ երգն ունի ամառային տրամադրություն:«Թեթև, պարային, սիրո մասին երգ է, նույն մոտիվներով էլ տեսահոլովակն ենք նկարահանել: Բառերի հեղինակները ես և Նարեկն ենք, յուրաքանչյուրս մեր հատվածն ենք գրել, իսկ գործիքավորումն արել եմ ես»,–ասաց նա:



Գոռ Հակոբյանը պատմեց, որ նկարահանումներն արվել են Կալիֆորնիայում, որտեղ նա տեսահալովակ է նկարահանել առաջին անգամ: Նաև պատմեց նկարահանումների ընթացքում հետաքրքիր դրվագների մասին:
«Երբ նկարահանում էինք տեսահոլովակը մեզ մարդիկ էին անհրաժեշտ, ովքեր կնկարահանվեին ընդհանուր պարային տեսարաններում ու մարդիկ հայազգի չէին, իրենց համար անսովոր էր հայկական հնչյունների ներքո պարելն ու անբնական էր ստացվում՝ ստիպված իրենց ոճին համապատասխան երգ էինք միացնում, որ կարողանային պարել»,- ասաց նա և նկատեց, որ ընթացքն իր համար բավականին հետաքրքիր է եղել:



Գոռ Հակոբյանն ասաց, որ երգին համահունչ տեսահոլովակ է ստացվել և մայիսի վերջ կլինի շնորհանդեսը։
Երգիչը նշեց, որ ԱՄՆ-ում մշտական բնակություն չի պատրաստվում հաստատել, չնայած հաճախակի այցերին Միացյալ Նահանգներ:
«Արդեն 10 տարի է գնում-գալիս եմ ԱՄՆ, միևնույն է չեմ հարմարվում ու չեմ պատրաստվում այնտեղ մշտական բնակություն հաստատել: Նման հնարավորություն կա ընտանիքով տեղափոխվելու, բայց չեմ պատրաստվում լքել Հայաստանը»,- ասաց նա:



«Սիրո հասակ» հումորային նախագծում Գոռ Հակոբյանը մարմնավորել է գլխավոր հերոսի դերը նաև զբաղվել երաժշտական պրոդյուսինգով:
««Սիրո հասակ» հեռուստասերիալում հիմնական կերպարային գիծը եղել է Լուիզա Ներսիսյանի հետ, ով ինձ համար եղել է բացահայտում, քանի որ նրա հետ աշխատում էի առաջին անգամ: Նա իր գործում պրոֆեսիոնալ է: Ընդհանուր թիմի համագործակցությունն ու վերջնարդյունքը հաջողված է, կարծում եմ, որ հեռուստադիտողը ևս գնահատել է: Նախագիծը նկարահանել ենք 40 օր ու նկարահանումների ավարտին մեկնել եմ ԱՄՆ, այս շրջանի զբաղվածությունս բավականին շատ է եղել»,- նշեց դերասանը:



Զբաղվածության մասին խոսելիս Գոռը նաև անդրադարձավ ընտանիքն ու աշխատանքը համատեղելուն և շեշտեց, որ ցանկության դեպքում ամեն բան հնարավոր է:
«Ցանկության դեպքում հնարավոր է լինում մի քանի բան համատեղել։ Փորձում եմ աշխատանքս ու ընտանիքիս հետ ժամանակը ճիշտ դասավորել: Մինչև նկարահանումները մեկնել էինք ընտանեկան հանգստի, նաև մինչև ԱՄՆ մեկնելը հասցրել էի կազմակերպել կնոջս՝ Հրուշի ծննդյան արարողությունը: Երբեմն աշխատանքային ծանրաբեռնվածությունը շատ է: Անգամ, երբ Հայաստանում եմ լինում, երբեմն լինում է շրջան, որ մի քանի օր չեմ հասցնում ընտանիքիս տեսնել, շատ եմ աշխատում, բայց հանուն ընտանիքիս, երեխաներիս: Ես անասելի եմ կարոտում նրանց, նրանք էլ ինձ, բայց փորձում եմ ժամանակիս կարևոր հատվածը տրամադրել ընտանիքիս»,- ասաց նա:


Նյութի աղբյուրը այստեղ: