«Հայաստանում նկարահանվել է 21+ ռեալիթի շոու՝ «Дом 2» ռուսական նախագծի մոտիվերով». Գոշ Հակոբյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հայաստանում նկարահանվել է 21+ ռեալիթի շոու՝ «Дом 2» ռուսական նախագծի մոտիվերով». Գոշ Հակոբյան




«Villa Love» նոր ռեալիթի շոու, որի հեռարձակումը յութուբով մեկնարկելու է մայիսի 2-ից: 10 մասնակիցներ օրեր շարունակ ապրում են միասին՝ տեսախցիկների առաջ։ Tert.am Life-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր Գոշ Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել նախագծից՝ շեշտելով, որ նմանօրինակ նախագիծ հայկական մեդիաշուկայում մինչ այժմ գոյություն չի ունեցել։



««Дом 2» ռուսական նախագծի մոտիվերով է, որտեղ տարբեր տարիքային խմբերի մարդիկ հավաքվում են մի վայրում և կենցաղ են կիսում, որի արդյունքում տեղի են ունենում կոնֆլիկտներ, սիրային արկածներ և վեճեր»,- ասաց Գոշը։

Նա հավելեց, որ նախագիծը «Дом 2»–ի մոտիվներով է․«10 երիտասարդ օրեր շարունակ քաղաքից դուրս մի վայրում կենցաղ են կիսում և այդ ամենը նկարահանվում է, իսկ վերջին սերիայում հաղթող է ճանաչվում մի զույգ»:



Գոշը նաև տեղեկացրեց, որ 10 երիտասարդներն էլ սոցիալական ցանցերում ակտիվ բլոգերներ են:

«Երիտասարդներ են, որոնք ձգտում են հայտնի դառնալ և ներկայանալ հանրությանը, իսկ սա հաղորդում է, որտեղ նրանց տրվում են բոլոր շանսերը»,- ասաց նա:

Գոշի խոսքով՝ նմանօրինակ նախագծերը կարծրատիպեր են կոտրում:

«Մեդիան անընդհատ զարգացող է ու պետք է կոտրել որոշակի կարծրատիպեր: Մեր հասարակությունը շատ կոմպլեքսավորված ու կարծրատիպային է ու նման ազատ ձևաչափով նախագծերը թուլացնում են կարծրատիպությունը»,- ասաց նա։

Նա շեշտեց, որ նախագծում կա տարիքային սահմանափակում․«Նախագիծն ունի տարիքային սահմանափակում՝ 21+: Բառապաշարի և վարքագծի տեսանկյունից չեմ կարծում, որ նպատակահարմար է, որ 16 տարեկան երեխաները դա դիտեն»:


Պրոդյուսերը նկատեց, որ ծրագրի ողջ ընթացքում աշխատել է նկարահանող թիմ և փակցված են եղել տեսախցիկներ:

«Ծրագրի սկզբում նախատեսված էր, որ բոլոր մասնակիցները պետք է լինեն մեկ ընդհանուր սենյակում, բայց հենց սկզբում նրանք բաշխվել են իրենց իսկ ցանկությամբ»,- ասաց նա: