Ո՞ւր է կորել 90-ականների ամենահայտնի երգչուհի Անահիտ Մանուկյանը. նա հայտնվե՞լ է հոգեբուժարանում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ո՞ւր է կորել 90-ականների ամենահայտնի երգչուհի Անահիտ Մանուկյանը. նա հայտնվե՞լ է հոգեբուժարանում


Starnews.am-ը գրում է․ 

90-ականներին Անահիտ Մանուկյանը համարվում էր ամենահայտնի երգչուհիներից մեկը:

Չնայած փառքին՝ ըստ երգչուհու գործընկերների եւ ընկերների իրեն բավական միայնակ էր զգում:

 
 Անահիտի գործընկերների խոսքերով՝ նա բարդ բնավորություն ուներ, իսկ Հայաստանում անցկացրած վերջին տարիներին իրեն չգնահատված էր զգում:

Անահիտն ամուսնացած էր, սակայն երբ հերթական անգամ մեկնել էր Հոլանդիա, ամուսնուն զանգահարել էր եւ ասել էր, որ այլեւս չի վերադառնալու:

 
 Երգչուհին առաջարկել էր նրան գալ իր մոտ, սակայն ամուսինը հրաժարվել էր՝ նշելով, որ Երեւանից բացի այլ վայրում չի ցանկանում ապրել:

Անահիտը եւ ամուսինը երեխաներ չունեին, ի վերջո, այդպես էլ ամուսնալուծվեցին:

 
 Ասեկոսեներ էին պտտվում, որ երգչուհու ամուսինը դավաճանել էր նրան, ինչն էլ երգչուհին չէր կարողանում ներել:

Նշենք, որ Անահիտը Հոլանդիայում հաստատվելուց հետո տարիներ անց պարզապես անհետացել էր իր ընկերների կյանքից:

Նշենք, որ Անահիտը Հոլանդիայում հաստատվելուց հետո տարիներ անց պարզապես անհետացել էր իր ընկերների կյանքից:

 
 Զանգահարում էր միայն երգչուհի Էմմա Պետրոսյանին, սակայն տարիներ անց այդ զանգերն էլ էին դադարել:

Մեկ այլ վարկածի համաձայն՝ Անահիտը Հոլանդիայում հայտնվել էր հոգեբուժարանում:

 
 Գործընկերները հրաժարվում էին հավատալ այդ վարկածին: