Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը հերքել է այն տեղեկությունը, թե Քանյեն իրենից վերցրել է ինտիմ տեսանյութը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը հերքել է այն տեղեկությունը, թե Քանյեն իրենից վերցրել է ինտիմ տեսանյութը




Երեկ հեռարձակվել է The Kardashians-ի երրորդ սերիան, որում անսպասելիորեն հայտնվել է Քանյե Ուեսթը։ Նոր դրվագում ռեփերն օգնում է նախկին կնոջը փրկել իր հեղինակությունը։ Երաժիշտը Քիմին բերում է ինտիմ բնույթի չհրապարակված տեսանյութ, որը նա վերցրել է Ռեյ Ջեյից։

Քանյեի արարքը մինչեւ հոգու խորքը հուզել է Քիմին։ Աստղը չի կարողացել զսպել արցունքները։ «Նա հանդիպել է Ռեյ Ջեյին եւ վերցրել համակարգիչը՝ կոշտ սկավառակով եւ ֆայլերով: Նա ինձ վերադարձրել է ինտիմ վիդեոն։ Քանյեն դա արել է ոչ միայն իմ, այլեւ երեխաներիս համար։ Ես ուզում եմ նրանց պաշտպանել այն ամենից, ինչ իմ ուժերի սահմաններում է։ Ես այնքան զգացմունքային եմ, քանի որ դա չափազանց մեծ նշանակություն ունի ինձ համար: Ես դիտել եմ տեսանյութը։ Դա ընդամենը կադրեր էին ռեստորանից եւ գիշերային ակումբից: Բայց հիմա կարող եմ խորը շունչ քաշել ու չանհանգստանալ դրա համար»,- ասել է Քարդաշյանը։

Սակայն Ռեյ Ջեյը կարծես իրադարձությունների այլ տարբերակ ունի: «Այս ամենը սուտ է։ Ես այլեւս չեմ կարող թույլ տալ, որ նրանք դա անեն: Դա ճիշտ չէ»,- գրել է նա դրվագի գրառման մեկնաբանություններում։

Ո՛չ Քիմը, ո՛չ Քանյեն դեռ չեն արձագանքել Ռեյի հայտարարությանը։ Բայց վստահ ենք, որ նրանցից մեկն անպայման կմեկնաբանի դա։


Աղբյուրը՝ PeopleTalk