Դիանա Տոռեսը` տարիքը թաքցնելու, չնկարահանվելու ու ատամնաբույժ աշխատելու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դիանա Տոռեսը` տարիքը թաքցնելու, չնկարահանվելու ու ատամնաբույժ աշխատելու մասին

 


Դերասանուհի, երգչուհի Դիանա Տոռեսն օրերս նշել է ծննդյան տարեդարձը: Տարիքը, Դիանան շատ կանանց պես, չի սիրում բարձրաձայնել, այս փաստը բացատրում է այսպես,-«Չեմ սիրում նշել տարիքս, թող մնա գաղտնիք։ Երեւի`չեմ ուզում մեծանալ: Այո, վախենում եմ մեծանալուց, կնճիռներից, հատկապես, մահից...»:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ, այնուամենայնիվ, ծննդյան օրերը նշել սիրում է, այս տարվա տարեդարձն էլ անցկացրել է ամենամտերիմ ընկերուհիների հետ:

Դիանային սոցիալական հարթակներում հետեւողները նկատած կլինեն, որ նա վաղուց չի նկարահանվում, ավելին` որոշել է վերադառնալ իր մասնագիտությանը` ատամնաբուժությանը:

«Չեմ կարող ասել` չնկարահանվելս ինչով է պայմանավորված, բայց հուսով եմ` շուտով նորից կլինեմ էկրաններին։ Եղել են նկարահանման առաջարկներ, բայց չեմ ցանկացել լինել տվյալ նախագծերում»:

Ժամանակին Դիանան նշել էր, որ կրկին կնկարահնվի այնպիսի նախագծում, որում իր կերպարը նման կլինի «Կինստագրամ»-ի իր հերոսուհուն: Այսօր, սակայն, դերասանուհին փոքր-ինչ փոխել է ոճը` շիկահերից վերածվելով թխահերի: Հարցին` արդյոք, այնուամենայնիվ, հոգնե՞լ էր հին կերպարից, Դիանան պատասխանեց.

«Ոչ, սիրում եմ այդ կերպարը, պարզապես, այսպես ավելի հարմար է տվյալ ժամանակահատվածում»։

Անդրադառնալով ատամնաբուժությանը` դերասանուհին հավելեց, որ անսպասելի է ստացվել այդ ոլորտին վերադարձը.

«Չեմ կարող ասել` ինչպես ստացվեց, չէի նախատեսել շարունակել բժշկությունը, բայց հիմա տարբեր ստոմատոլոգիական միջամտություններ եմ կատարում՝ ատամնաքարերի հեռացում, փայլեցում, ատամների սպիտակեցում, կարիեսի, պուլպիտի բուժում եւ այլն…»:

Հարցին` արդյոք հաճախորդները չե՞ն զարմանում բժշկուհու դերում տեսնեով «Կինստագրամ»-ից հայտնի շիկահերին, եւ որքանո՞վ են իրեն վստահում, Դիանան պատասխանեց.

«Ոչ, չեն զարմանում, շատ դրական են ընդունում այդ փաստը։ Ինձ համար էլ շատ հաճելի է, որ բոլորը ճանաչում են, որ կերպարս սիրվել է»:

Նախկինում Դիանան շեշտում էր, որ իր երազանքները կապված են միայն դերասանական եւ երաժշտական կարիերայի հաջողությունների հետ. նա ասաց, որ հիմա էլ, չնայած ավելի հաճախ սպիտակ խալաթով է, ոչինչ չի փոխվել.

«Երազում եմ նոր երգեր եւ տեսահոլովակներ ունենալ, նոր հետաքրքիր նախագծերում լինել եւ շատ շրջագայել»:
Ինչ վերաբերում է անձնական երազանքներին, Դիանան չժխտեց, որ ինքն էլ է մտածում ընտանիք կազմելու մասին,-«Բայց այդ առումով դեռեւս չունեմ նորություն»,-հավելեց նա: