Կապշեք, երբ տեսնեք՝ ինչ սկանդալային տեսանյութ է հրապարակել Մագան

Սկանդալային բլոգեր, տիկտոկեր Մագա Հարությունյանը մշտապես աչքի է ընկնում իր համացանցային ակտիվությամբ, հաճախ է սեքսուալ ու համարձակ լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում, ինչի պատճառով մշտապես քննարկումների կիզակետում է հայտնվում:
Հերթական անգամ Մագան սկանդալային տեսանյութ է հրապարակել ինստագրամյան իր էջում:
Նշենք, որ Մագան այն հայտնիներից է, ով պարբերաբար կտրուկ ոճափոխությունների է դիմում: Վերջերս նա կտրել է վարսերը:
«Ոճիս կտրուկ փոփոխությանը շատ հեշտ հարմարվեցի ու չեմ ափսոսում, որ արել եմ: Իմ կարծիքով՝ արածս ոճափոխությունների մեջ սա ամենահաջողվածն էր և, ինչպես հասկանում եմ, հետևորդներիս էլ դուր եկավ»,- Armlady.am-ի հետ զրույցում նշել էր Մագան:
Հիշեցնենք, որ վերջերս Մագան խոսել էր իր հասցեին ուղղված քննադատությունների և իր անձնական կյանքի մասին.
«Վստահ եմ, որ անձնականս շատ ու շատ ավելի հետաքրքիր է իմ լսարանին, բայց առայժմ չեմ պատրաստվում բարձրաձայնել:
Կարելի է ասել, որ ինտրիգ եմ պահում, բացի դրանից չեմ սիրում շատ խոսել անձնականիս մասին, որովհետև սոցիալական հարթակն ինձ համար գործունեություն ծավալելու ուրիշ հարթակ է, և չեմ սիրում առհասարակ անձնականից խոսել:
Դեռ չեմ պատրաստվում խոսել անձնականիս մասին, բայց կարծում եմ՝ կխոսեմ, երկար սպասեցնել չեմ տա»,- վերջերս իր հարցազրույցներից մեկում խոստովանել է Մագան:
Դեռ չեմ պատրաստվում խոսել անձնականիս մասին, բայց կարծում եմ՝ կխոսեմ, երկար սպասեցնել չեմ տա»,- վերջերս իր հարցազրույցներից մեկում խոստովանել է Մագան:
Վերջինս խոստովանել է, որ թեև ինքը չի խոցվում մարդկանց վիրավորանքներից կամ քննադատություններից, բայց չի սիրում, որ տեսնում են իր արցունքները: