Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 2-ից 8-ը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 2-ից 8-ը




ԽՈՅԵՐ

Գրեթե անհնար կլինի դիմադրել Խոյերի հմայքին: Նրանք պարզապես դրական լիցքեր են հաղորդելու, ինչով հաճույք կպատճառեն հակառակ սեռի ներկայացուցիչներին: Աստղերը հուշում են, որ պետք չէ հարկադրաբար փորձել հանգցնել այդ ներքին լույսը. միեւնույն է՝ չի ստացվի:

ՑԼԵՐ

Ցլերը ցանկացած իրավիճակում կարող են վստահել իրենց սիրելիներին: Որքան հաճելի է երբեմն հենվել սիրելիի ուսերին եւ մի լավ բողոքել կյանքից: Ցլերը կարող են չկասկածել. զուգընկերները լիովին կհասկանան նրանց:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եթե Երկվորյակները ցանկանում են նոր ծանոթություն հաստատել կամ լավ ժամանակ անցկացնել իրենց սիրելիների հետ, նստակյաց կենսակերպը նրանց հակացուցված է: Աստղերը խորհուրդ են տալիս նրանց զբաղվել ֆիզիակական վարժություններով՝ գնալ մարզասրահ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Խեցգետինները եւս մեկ անգամ կհամոզվեն, որ իրենց սիրելիները հիանալի խորհրդատուներ են: Անշուշտ, պետք չէ կուրորեն վստահել ընտրյալների խոսքերին. չէ՞ որ ցանկացած անձնավորություն կարող է սխալվել՝ նույնիսկ լավագույն մտադրություններից ելնելով: Սակայն բարձր է նաեւ այն հավանականությունը, որ խորհուրդներն օգտակար կլինեն:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Կյանքին իրենց լուսավոր, պայծառ հայացքով Առյուծներն ընդունակ են վարակել բոլորին իրենց շուրջբոլորը, եւ, առաջին հերթին, սիրելիներին: Նման պահերին շատ ավելի դյուրին է վերաբերվել խնդիրներին, որոնք նաեւ դյուրին են լուծվում: Այնպես որ, եթե Առյուծները եւ նրանց ընտրյալները մի շարք չլուծված հարցեր ունեն, ապա դրանք քննարկելու ժամանակն է:

ԿՈՒՅՍԵՐ

Կույսերը պետք է մտորեն այն հարցի շուրջ, թե արդյոք նրանք չափազանց հաճախ չեն զիջում իրենց սիրելիներին: Կույսերն ուժ ու եռանդ չեն խնայում սուր անկյունները հարթելու համար, եւ, անշուշտ, դա չափազանց հարմար է իրենց ընտրյալներին: Սակայն այսպիսի իրավիճակը արդար չէ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Կշեռքները ստիպված կլինեն հարմարվել այն մտքին, որ անհնար է երջանկացնել անխտիր բոլորին: Այո, Կշեռքները շատերին են դուր գալիս, եւ նրանց նույնպես ձգում են տարբեր մարդիկ, սակայն բոլոր երկրպագուներից մեկին ընտրելու պահն է հասունացել:

ԿԱՐԻՃՆԵՐ

Կարիճները անձնական կյանքում չպետք է երկու բան անեն. բարդացնել եւ խղճալ իրենց: Մոռանալով իրենց բարդույթների մասին՝ Կարիճները կլինեն գրավիչ եւ անկրկնելի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Աղեղնավորները ստիպված կլինեն սիրային հարցերով մասնագետի դերում հանդես գալ: Նրանք կլինեն հիանալի ունկնդիրներ, ովքեր չափազանց նրբանկատ են իրենց զրուցակիցների հանդեպ եւ կարող են օգտակար խորհուրդ տալ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այծեղջյուրները եւ նրանց սիրելիները կարող են որոշ նորությունների տեղեկանալ, որոնք կբացահայտեն իրենց հարաբերությունները եւ կցուցադրեն ընդհանուր խնդիրների աղբյուրները: Այսպիսի տեղեկությունը ընդունելը կարող է բարդ լինել, սակայն դա անհրաժեշտ է:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ջրհոսների սիրելիները կարող են նրանց աջակցության կարիքը զգալ, սակայն Ջրհոսները, ըստ երեւույթին, դրան պատրսատ չեն. նրանք կկասկածեն իրենց ուժերի վրա: Ջրհոսների համար բարդ կլինի ընդունել ցանկացած որոշում եւ պատասխանատվություն կրել արդյունքի համար:

ՁԿՆԵՐ

Եթե Ձկները վերջերս սիրելիների հետ հարաբերություններում բարդություններ են զգացել, ապա նրանց ամեն ինչ ուղղելու հնարավորություն կընձեռվի: Նույնիսկ եթե խոսքը խորը հակասությունների կամ բաժանման մասին է, Ձկները կկարողանան հաղթահարել ցանկացած անդունդ, եթե միայն իրոք ցանկանան դա: