Հունիսին Հայաստանում կանցկացվի «Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հունիսին Հայաստանում կանցկացվի «Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթը




«Միսս ԱՊՀ-2022» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլն այս տարի կանցկացվի հունիսի 15-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մասնակցելու համար Հայաստան կժամանեն ինչպես ԱՊՀ անդամ երկրների, այնպես էլ Արևելյան Եվրոպայի մի շարք պետություններից (ընդհանուր 19 երկրից) 18-25 տարեկան 25-30 գեղեցկուհի, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։ Մրցույթի 4 տարբեր փուլին ըստ պատշաճի ներկայանալու համար գեղեցկուհիները Հայաստան կժամանեն հունիսի 3-ին և կմնան մինչև հունիսի 18-ը:

Գեղեցկուհիների հետ ողջ ընթացքում կաշխատեն Ռուսաստանից հրավիրված մասնագետներ՝ բեմական խոսքի վարպետ, հոգեբան, դերասանի վարպետության մասնագետ, պարուսույց, բեմական կեցվածքի մասնագետ և այլն: «Միսս-ԱՊՀ» մրցույթին մասնակցում են իրենց երկրի ստանդարտներով ընտրված գեղեցկուհիներ։ Վիրահատական փոքր միջամտությունները խնդիր չեն, բայց դա չի կարող լինել բնական տեսքի ամբողջական փոփոխության տարբերակով:

Լավագույններին ընտրելու է ԱՊՀ-ից և այլ պետություններից ժամանած պրոֆեսիոնալներից բաղկացած ժյուրին, ում անունները կբացահայտվեն առաջիկայում: