Միմյանց ամեն անգամ քննադատելու փոխարեն մի բարի խոսք ավելի ասենք. Wing 21-ի նոր ֆոտոշարքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Միմյանց ամեն անգամ քննադատելու փոխարեն մի բարի խոսք ավելի ասենք. Wing 21-ի նոր ֆոտոշարքը




Դերասանուհի և բլոգեր Մարիաննա Քոքչյանը, կամ ինչպես իր լսարանին է հայտնի Wing 21-ը, ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկարների շարք՝ կից գրելով.

 «Միմյանց ամեն անգամ քննադատելու փոխարեն մի բարի խոսք ավելի ասենք: Միմյանց նախատելու, նեղացնելու փոխարեն փորձենք հասկանալ, կարեկցել ու քաջալերել: Չէ՞ որ հենց մեր դրական խոսքը, մեկնած ձեռքը կարող են փոխել ինչ-որ մեկի կյանքն, աշխարհայացքը դեպի լավը: Ուզում եմ, որ կարդաք այս տողերն ու վաղը նոր դրական լիցքերով, մտքերով սկսեք ձեր շաբաթը»։