Թոփ-10․ Ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող 10 հայ ֆուտբոլիստներն այս պահին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Թոփ-10․ Ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող 10 հայ ֆուտբոլիստներն այս պահին




Transfermarkt-ը հրապարակել է ներկայումս ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող 10 հայ ֆուտբոլիստների ցուցակը։

Առաջին հորիզոնականում է գտնվում «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի տրանսֆերային արժեքը կազմում է 10 միլիոն եվրո հայտնում է Armsport.am-ը:

Ութ միլիոն եվրո տրանսֆերային արժեքով երկրորդ տեղում է «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բրյուգեում» վարձավճարով հանդես եկող Սարգիս Ադամյանը, որի տրանսֆերային արժեքը կազմում է 3,5 միլիոն եվրո։

Տասնյակում են ընդգրկվել նաև հետևյալ ֆուտբոլիստները՝

4․ Էդուարդ Սպերցյան, 3 միլիոն եվրո
5․ Տիգրան Բարսեղյան, 2,5 միլիոն եվրո
6․ Խորեն Բայրամյան, 2 միլիոն եվրո
7․ Նորբերտո Բրիասկո Բալեկյան, 1,7 միլիոն եվրո
8․ Վարազդատ Հարոյան, 1,2 միլիոն եվրո
9․ Վահան Բիչախչյան, 1,2 միլիոն եվրո
10․ Կամո Հովհաննիսյան, 900 հազար եվրո