Գառնիկ Չոլակյանը՝ երիտասարդների ծանրամարտի աշխարհի չեմպիոն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գառնիկ Չոլակյանը՝ երիտասարդների ծանրամարտի աշխարհի չեմպիոն



Հունաստանի Իրակլիոն քաղաքում սկսվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականի համար հաջող էր մեկնարկը: 

Առաջինը ծանրահարթակ ելավ գյումրեցի Գառնիկ Չոլակյանը / 55 կգ /: 

Անցյալի նշանավոր ծանրորդ, աշխարհի առաջնության մրցանակակիր, միջազգային վարպետ Ալեքսան Կարապետյանի անձնական սանը պոկեց 108 կգ, հրեց 132 կգ և երկամարտի 240 կգ արդյունքով արժանացավ հաղթողի կոչմանն ու ոսկե մեդալին: