Լափամանը ձերն ա, սթրվեք ձեր տանը… Ի՞նչն է զայրացրել Հրանտ Թոխատյանին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լափամանը ձերն ա, սթրվեք ձեր տանը… Ի՞նչն է զայրացրել Հրանտ Թոխատյանին


Դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը միացել է իշխանությունների հրաժարականը պահանջող քաղաքացիներին:

 
 Նա հարցազրույցներից մեկում նշել է, որ մենք պարզապես երկիր ենք կորցնում:

Ըստ Թոխատյանի՝ վտանգված է և Արցախը, և Հայաստանը:

 
 Համացանցում բուռն քննարկվում է նրա մասնակցությամբ տեսանյութ, որում նա դիմում է նրանց, ովքեր պնդում են, որ ինքը զրկվել է լափամանից, դրա համար է միացել շարժմանը:

 
 «Ասում են լափամանդ պակասել է, դրա համար ես ընկել փողոցները: Լափամանը ձերն ա, ես միշտ կերել եմ ափսեից՝ դանակով և պատառաքաղով, ինձ այդպես են սովորեցրել իմ ծնողները: Տա Աստված, որ ամեն մեկդ ունենաք էդպիսի ափսե, որն ունեմ ես, որին հասել եմ իմ աշխատանքով, չհամարձակվեք մտավորականներին վիրավորել, սթրվեք ձեր տանը, եթե անելիք չունեք փողոցում, իսկ մենք մեր ուզածին հասնելու ենք»: