Մանո Գրիգորյանը՝ ԱՄՆ-ում բնակություն հաստատելու, տարիքի, դժվարությունների և արտաքին փոփոխությունների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մանո Գրիգորյանը՝ ԱՄՆ-ում բնակություն հաստատելու, տարիքի, դժվարությունների և արտաքին փոփոխությունների մասին




Պարուհի Մանե Գրիգորյանն ընտանիքի հետ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ նրանք ծավալում են իրենց մասնագիտական գործունեությունը։ Դեռևս նախորդ տարի Tert.am Life-ին տված հարցազրույցում Մանոն նշել էր, որ ԱՄՆ մեկնել են անժամկետ, իսկ այսօր Tert.am Life-ի հետ զրույցում պարուհին պատմել է Միացյալ Նահանգներում գործունեությունը ծավալելու, հայրենիքը կարոտելու, դժվարությունների, տարիքի ու արտաքին փոփոխությունների մասին:

«Ինչ վերաբերվում է մեր վերադառնալուն միայն կարող եմ ասել՝ Աստված առաջ: Շատ եմ կարոտում Հայաստանն ու այն ճանապարհը, որ անցել եմ այդտեղ, իմ հիշողությունները, Երևանը»,- ասաց նա:



Նրա խոսքով՝ դժվարություններ կան ամեն տեղ և դրանցից պետք չէ խուսափել:

«Առանց դժվարությունների ոչնչի չես կարող հասնել, քանի որ հենց այդ դժվարություններն են քեզ օգնում կյանքում, թե՛ մասնագիտական, թե՛ անձնական կյանքում: Ճաշակների տարբերություն կա, բայց երբ մտնում ես իրենց առօրյա դու հասկանում ես՝ ինչ պետք է տաս: Աշխատանքի ոճն ուրիշ է այստեղ, բայց արդեն հունի մեջ ենք ու հետաքրքիր է, քանի որ պարային ոլորտում օտարազգիների հետ եմ աշխատում»,- նշեց պարուհին:



Օրեր առաջ լրացել է պարուհու 38-ամյակը և նա պատմեց նաև այդ օրվա մասին:

«Ծննդյանս օրը հրաշալի է անցել, քանի որ ամփոփող մի օր էր: Երկիր փոխելը շատ դժվար է, երբ պետք է թողնես այն ամենն ինչն ունեցել ես, ինչին հավատացել ես ու այլ՝ նոր կետից սկսես, երբ նոր մարդկանց ես տեսնում, իսկ հներին դժվարությամբ ես թողնում, նորերին դժվար ես քեզ մոտ թողնում, բայց այստեղ նոր ընկերների եմ հանդիպել և ուրախ էի նրանց բոլորին ծննդյանս օրը տեսնել մեկ տեղում»,- ասաց Մանո Գրիգորյանը:



Նա նշեց, որ որևէ կերպ չի թաքցնում իր տարիքը և հպարտանում է նրանով, նաև խոսեց արտաքին փոփոխությունների և էսթետ լինելու մասին:

«Երբեք չեմ թաքցրել տարիքս, քանի որ այն իմ հպարտությունն է, իմ անցած ճանապարհը: Ինչ վերաբերում է արտաքին փոփոխությունների ես տեսակով էսթետ եմ ու սիրում եմ գեղեցիկը, խոսքս թե՛ արտաքինի, թե՛ ներքինի մասին է: Փորձում եմ չկորցնելով սահմանները, լինել գեղեցիկ ինքս ինձ համար: Տարիքի հետ կինը սկսում է ավելի շատ գեղեցկանալ և բոլոր կանանց խորհուրդ եմ տալիս չթաքցնել իրենց տարիքը, քանի որ դա մեր հարստությունն է և տարիների ընթացքում մենք միայն իմաստանում ենք և էլ ավելի ենք գեղեցկանում ենք»,- նշեց նա: