Բուքմեյքերները նշել են «Եվրատեսիլ 2022»-ի հաղթանակի գլխավոր հավակնորդների անունները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բուքմեյքերները նշել են «Եվրատեսիլ 2022»-ի հաղթանակի գլխավոր հավակնորդների անունները




Բուքմեյյքերները նշել են «Եվրատեսիլ 2022» մրցույթում հաղթանակի հավակնորդների անունները։ Մրցույթն անց է կացվելու Թուրինում, հայտնում է Chronicle Live-ը։

Քառյակի առաջին հորիզոնականում Ուկրիանան է, երկրորդում՝ Իտալիան, երրորդում՝ Շվեդիան, չորրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Մեծ Բրիտանիան ներկայացնում է էստրադային երգիչ, տիկտոկեր, բլոգեր Սեմ Ռայդերը, որը 12,3 հետեւորդ եւ ավելի քան 100 միլիոն լայք ունի TikTok-ում։

Վիրուսային քավերների հեղինակը կատարել է Ռիհաննայի, Բրունո Մարսի, Սիայի եւ այլ արտիստների երգեր։ 2020թ․-ի վերջին TikTok-ը Ռայդերին անվանել է Մեծ Բրիտանիայի ամենահայտնի արտիստը, թեեւ այդ ժամանակ տղամարդը դեռ երբեք ելույթ չէր ունեցել հանրության առաջ։

«Եվրատեսիլում» Սեմ Ռայդերը հանդես կգա «Space Man» երգով։

Աղբյուրը՝ Gazeta.ru