Մխիթարյանի պես խաղացող չունենք. Մոուրինյոն` Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մխիթարյանի պես խաղացող չունենք. Մոուրինյոն` Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի մասին




Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հուսով է, որ իր թիմը դուրս կգա Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ` չնայած Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը։ Տեղեկությունը հայտնում է Football Italia-ն:

«Մենք ցանկանում ենք եզրափակիչ անցնել, ու թեև Մխիթարյանը չկա, բայց կլինեն այլ խաղացողներ։ Կան թիմեր, որոնք ունեն նույն խաղամակարդակի խաղացողներ յուրաքանչյուր դիրքում, այս թիմերը կարող են կատարյալ ռոտացիա ունենալ: Մենք Մխիթարյանի նման խաղացող չունենք»,– ասել է Մոուրինյոն։

Պորտուգալացի մարզիչն ընդգծել է, որ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի ամբողջ թիմը:

Նշենք, որ անգլիական «Լեսթերի» և իտալական «Ռոմայի» միջև կիսաեզրափակիչի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հանդիպման 57-րդ րոպեին Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվել էր՝ խաղադաշտում իր տեղը զիջելով Ժորդան Վերետուին:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա Հռոմում մայիսի 5-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին: