Դատապարտում ենք Սոս Ջանիբեկյանի նկատմամբ այսպիսի հետապնդումը. Հանրային հեռուստաընկերություն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դատապարտում ենք Սոս Ջանիբեկյանի նկատմամբ այսպիսի հետապնդումը. Հանրային հեռուստաընկերություն




Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել երեկո՝ մայիսի 4-ին  Երևանում դերասան Սոս Ջանիբեկյանի հետ կապված միջադեպի առնչությամբ

«Հանրային հեռուստաընկերությունը խոր մտահոգություն է հայտնում Առաջին ալիքի հաղորդավար, դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ երեկ կիրառված բռնության փորձի առնչությամբ:

Սոս Ջանիբեկյանը վերջին մեկ տարում վարում է Հանրային հեռուստաընկերության «100 տուն Արցախում» ծրագիրը, որի նպատակն է բնակարանով ապահովել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին:

Համայն հայության ջանքերով նոր բնակավայրի կառուցման ողջ ընթացքը հանրությանը ներկայացնելու համար Սոս Ջանիբեկյանը իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Արցախում, ներկայացնում արցախցիների հոգսերն ու առօրյան։

Դատապարտում ենք Ջանիբեկյանի նկատմամբ այսպիսի հետապնդումը և հույս հայտնում, որ սթափ քաղաքացիները զգոնություն կցուցաբերեն և կկանխեն բռնության կիրառումը որևէ մեկի հանդեպ: Դեպքի առնչությամբ հրավիրում ենք նաև պատկան մարմինների ուշադրությունը»։