«Ժամանակն ամենավտանգավոր ու զարհուրելի երևույթն է աշխարհում...»․ Իննա Խոջամիրյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ժամանակն ամենավտանգավոր ու զարհուրելի երևույթն է աշխարհում...»․ Իննա Խոջամիրյան



Դերասանուհի Իննա Խոջամիրյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է քույրերի հետ։


Ինստագրամյան էջում տեղադրված կադրերն արվել են տարբեր ժամանակահատվածներում։ Քույրերը ջերմ գրկախառնված են։ Մեկնաբանություններում Իննան շնորհավորել է ավագ քրոջ՝ Անիիի տարեդարձը․ «Տարիքն ընկալում եմ տարեդարձից տարեդարձ...Այսօր էլ, երբ Անին դարձավ 36, ես հասկացա, որ ես էլ եմ արդեն մեծ... Իսկ նա 36 է...մայրս ու հայրս 59... Ժամանակն ամենավտանգավոր ու զարհուրելի երևույթն է աշխարհում... Դեռ երեկ, ես ու Անին «իրար միս էինք ծամում», երբ ես` 12 տարեկանս, անվերջ խցկվում էի նրա շորերի մեջ ու անձնական իրերն էի օգտագործում:

Ես դեռ նույն 12-ն եմ...Իսկ նա` ամեն տարի համոզվում եմ, որ 22 է մնում...Թվագրությունը կապ չունի... Այս երկուսն ինձ համար մոլորակի ամենագեղեցիկ 2 աղջիկներն են...Եվ ամենաօրինակելի...

Բարի տարեդարձ իմ ամենասիրուն... Մի օր նորից 3-ով գիշերը կնստենք մեքենայիս մեջ, լաց կլինենք, ու մաղթանքներ կհղենք իրար ... Թաքուն ու սիրով...»։