Այսօր Գուժ Մանուկյանի ծննդյան օրն է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Այսօր Գուժ Մանուկյանի ծննդյան օրն է




ՀՀ Ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր Գուժ Մանուկյանն այսօր նշում է ծննդյան օրը․ նա դառնում է 85 տարեկան։

Մանուկյանը ծնվել է դերասանուհու եւ դրամատուրգի ընտանիքում։ Թեեւ բեմում է 1958թ․-ից, խոստովանում է՝ բոլորը վստահ էին, որ ինքը դերասան կդառնա, բացի իրենից։ Դպրոցն ավարտելուց հետո Մանուկյանը որոշում է ընդունվել Գյուղատնտեսական ինստիտիտուտ, սակայն կես բալով դուրս մնալուց հետո ընդունվեց Վարդան Աճեմյանի կուրս, ու սկսվեց ճանապարհը, որը շարունակվում է մինչ այսօր։