«Սխալների անվերջ շարան, սիրո մանիպուլյացիա իրական սիրուց դուրս». Անի Խաչիկյանի գրառումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Սխալների անվերջ շարան, սիրո մանիպուլյացիա իրական սիրուց դուրս». Անի Խաչիկյանի գրառումը




Դերասանուհի Անի Խաչիկյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին: 

«2018-ին հետապնդում էին Շուշանի երեխային դպրոցում, Շարմազանովի աղջկան ինչ ասես չասացին հանրային հարթակներում: Հետապնդում ու պսակներ էին շարում մի շարք գործիչների տների դիմաց: Խոսում ու ասում էինք՝ ի՞նչ եք անում, չի կարելի,բա սա սիրո հեղափոխություն է ,բա մենք իրենց պես չպիտի լինենք, իսկ այսօր կրկնվում է նույն, լրիվ նույն սցենարն ու սա փակ օղակի մեջ ատելության շրջանառությունն է:Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ,ըխք:

 Գաղափարից դուրս՝ գաղափարի հետ կապ չունեցող շրջապտույտ: Սխալների անվերջ շարան, սիրո մանիպուլյացիա իրական սիրուց դուրս: Մենք իրար պիտի սիրենք ժեխին, պիցայակերներին, զոմբիներին: Ի՞նչ պիտակավորումներ եք տալիս,այ այդ բոլորը մենք ենք ու մենք իրար ունենք , մենակ իրար ամբողջ աշխարհի դեմ: Մարդուն մի կորցրեք, առանց մարդ տուն չի լինում»: