Ինչ անել, որ տղամարդը նկատի միայն քեզ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչ անել, որ տղամարդը նկատի միայն քեզ




«Ինչ անել, որ տղամարդը նկատի միայն ինձ…»: Սա, թերևս, շատ կանանց հուզող թեմա է: Ահա մի քանի խորհուրդներ, տվյալ թեմայի վերաբերյալ:

Տղամարդը ուշադրություն է դարձնում առաջին հերթին կնոջ արտաքինին:

Տարբերվիր մյուսներից:

Որպեսզի տղամարդը ընտրի հենց քեզ, դու պետք է տարբերվես մյուսներից:Գտիր միջոց, միանման չլինելու:

Հետևիր քայլվածքիդ:

Եվ կարևոր չէ բարձրակրունկով ես, թե հողաթափով: եթե կինը, որը կարողանում է գեղեցիկ քայլել, նույնիսկ հողաթափերով ավելի գեղեցիկ կդիտվի, քան անշնորհք քայլվածքով բարձրակրունկներով կինը:

Մի եղիր ագրեսիվ:

Տղամարդիկ խուսափում են այն կանանցից, ովքեր դրսևորում են ավելորդ ագրեսիվություն:Ժպիտդ լավագույն գրավականդ է:

Գնահատիր քեզ:
Ցույց մի տուր, որ նրա կարիքն ունես, սակայն միևնույն ժամանակ, եղիր քնքուշ, նուրբ ու կանացի: