Ժաննա Բուտուլյանը հետևորդների հետ անկեղծ լինելու և ընդդիմադիր թևի ակցիաներին մասնակցելու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ժաննա Բուտուլյանը հետևորդների հետ անկեղծ լինելու և ընդդիմադիր թևի ակցիաներին մասնակցելու մասին




Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն ով տևական ժամանակ է չի նկարահանվում հեռուստասերիալներում ակտիվ է ինստագրամյան իր էջում։ Tert.am Life-ի հետ զրույցում Ժաննան պատմեց այս շրջանի իր զբաղվածության, հետևորդների հետ անկեղծության և այլ հարցերի մասին։

«Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է իմանան՝ ինչպիսինն ես դու, բայց շատերը փորձում են հարմարվել հանրային պահանջին ու պահանջարկին համապատասխան լինել։ Ես նախընտրում եմ, որ իմ հեռուստադիտողները, հետևորդները ինձ ճանաչեն այնպիսին, ինչպիսին ես կամ։ Պետք չէ, որ ինձ ուղղակի սիրեն, եթե պետք է սիրեն նրա համար, որ համապատասխանում եմ իրենց սպասելիքներին՝ ինձ պետք չէ, ուզում եմ, որ եթե սիրում են, ապա սիրեն այնպիսին, ինչպիսին ես կամ»,- ասաց Ժաննա Բուտուլյանը։




Ժաննա Բուտուլյանը նաև անդրադարձավ այս շրջանի քաղաքական իրադրությանը և իր ակտիվ մասնակցությանը ընդդիմադիր թևի անհնազանդության ակցիաներին։

«Այն, ինչ ես անում եմ, չի կոչվում քաղաքականությամբ զբաղվել, երևույթների տարանջատման խնդիր ևս ունենք մեր հասարակության մեջ, քանի որ զբաղվել քաղաքականությամբ ու մտահոգվել հայրենիքի ճակատագրով խիստ տարբեր են։ Ես ուզում եմ ապրել իմ հայրենիքում և հենց այստեղ կառուցել իմ ապագան՝ չցանկանալով լքել իմ հայրենիքը ստիպված, հետևաբար ես պետք է մտածեմ վաղվա օրվա մասին։ Շատերը ցանկանում են, որ ամեն բան պետք է լավ լինի, իսկ դրա համար պետք է գործել»,-ասաց դերասանուհին։

    Նյութի աղբյուրը այստեղ: